Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում առավոտյան ժամը 8-ից գործում է թեժ գիծ, իսկ արագ արձագանքման խմբերը դեռ որեւէ տեղամաս չեն գնացել:
Թեժ գծով ստացվել է 7 ահազանգ: Էրեբունի համայնքից 2 ահազանգը վերաբերվել է ընտրակաշառք բաժանելուն, 4/13 ընտրատարածքից ստացվել է 1 ահազանգ՝ ծրարը դատարկ է եղել, 2 –ը քաղաքացու սխալ գրանցմանն է վերաբերվել, 1-ը վերաբերել է երկրապահ կամավորականների կրծքանշանով տարածք մտնելուն: Ահազանգի հեղինակը գտնում էր, որ դա անուղղակի քաղորզչություն է եղել թեկնածուներից մեկի օգտին (անունը չի նշել): Մեկ «ահազանգ» էլ վերաբերել է «ցմահ» ԸԸՀ-ի նախագահի լինելուն:
Իսկ ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով առավոտյան ժամը 8-10.00 դեռ որեւէ ահազանգ չէր ստացվել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ