Փետրվարի 18-ին, ժամը 02.28-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան – Մեղրի ավտոճանապարհի 18-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի (վարորդ Արսեն Բարսեղյան ծնվ.1977թ.) և «ՎԱԶ 21014» մակնիշի 18ՍԼ403 պետհամարանիշով ավտոմեքենաները (վարորդ Նարեկ Ավետիսյան ծնվ.1988թ.):
Մինչ հրշեջ – փրկարարների կանչի վայր հասնելը` Ն.Ավետիսյանը և «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` Հռիփսիմե Բալեյանը (ծնվ.1991թ.), Կարինե և Գրիշա Ավետիսյանները (ծնվ.1959թ. և ծնվ.2011թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև` Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար:
ԱԻՆ