Ռուսական «ՌՏՌ- Պլանետա» հեռուստաընկերության «Վեստի Նեդելի» լրատվական ծրագրի փետրվարի 17-ի թողարկման ռեպորտաժներից մեկը նվիրված է Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան-Բատորի կենտրոնում, «Ուլան-Բատոր» հյուրանոցի առաջ տեղադրված Լենինի արձանին: Նորընտիր քաղաքապետի կարգադրությամբ այնտեղից պրոլետարիատի առաջնորդի արձանը հանվել է, մնում է միայն արձանի պատվանդանը: «Վեստի Նեդելի» հեռուստաընկերության նկարահանող խումբը որոնումներից հետո Լենինի արձանը գտել է Ուլան-Բատորի քաղաքապետարանի ավտոբազայի տարածքում:
Քաղաքապետանն առաջիկա գարնանը Սերգեյ Մերկուրովի կերտած Լենինի արձանն աճուրդով կվաճառի, մեկնարկային գինը 400 հազար մոնղոլական տուգրիկ է, այսինքն՝ 10 հազար ռուբլուց քիչ պակաս: «Վեստի Նեդելիի» հեռուստառեպորտաժը դիտածներն վկայում են, որ աճուրդի հանվող արձանը շատ նման է Մեկուրովի կերտած, Երեւանի Լենինի հրապարակում 1940թ. կանգնեցված Լենինի արձանին: Հավելենք, որ Սերգեյ Մերկուրովը մեր հայրենակիցն է, նա ծնվել է 1881թ. Ալեքսանդրապոլում: 1984թ. Լենինականում, նրա պապի կառուցած տանը բացվել է Ս. Մերկուրովի թանգարանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կփոշմանեք, շուտով գնալու էք տասսը էդքան տաք, որ հետ բերեք…
Հլա մի հատ մեջը լա՜վ ստուգեք, Վանոն հո էդտեղ չի պաղկվել…