2013թ. փետրվարի 18-ի` Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությանն առնչվող ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ փետրվարի 17-ի դրությամբ ստացվել է 88 հաղորդում:
Նշված 88 հաղորդումներից 71-ին դատախազությունն ընթացք է տվել սեփական նախաձեռնությամբ` զանգվածային լրատվության միջոցների եւ ՀՀ նախագահի թեկնածուների ինտերնետային էջերի մշտադիտարկման արդյունքում:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ պարզաբանում ենք. դատախազությունը, գործող օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, քննարկման առարկա է դարձնում ընտրախախտումների վերաբերյալ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տեղեկություններ պարունակող հրապարակումները։ Դրանք ուղարկվում են ըստ քննչական ենթակայության՝ սեղմ ժամկետներում նյութեր նախապատրաստելու եւ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար։
Կատարված ստուգումների արդյունքում 4-ին տրվել է պարզաբանում, 1-ով որոշում է կայացվել՝ քրեական գործ հարուցելու մասին, որով նախաքննությունն իրականացնում է ԱԱԾ քննչական վարչությունը, 20-ով որոշում է կայացվել՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին, իսկ մնացած 61 հաղորդումների ուղղությամբ ստուգումները շարունակվում են։
Կարդացեք նաև
ՀՀ գլխավոր դատախազության
աշխատանքային խումբ