Հայաստանցի երկու շախմատիստներ, գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանն (լուսանկարում) ու միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում մասնակցում են շախմատային փառատոնի գլխավոր օփենին: «Armchess.am»-ը տեղեկացնում է, որ մեր երկու շախմատիստներն էլ երեկ մեկնարկային տուրում պարտության են մատնել մրցակիցներին: Աղբյուրն ավելացնում է նաեւ, որ փառատոնի «B» մրցաշարում հանդես է գալիս ֆրանսահայ Գուրգեն (Գի) Հազարապետյանը:
Աշոտ ՀՍԿՈԲՅԱՆ