Գրեթե ամեն օր ինչ-որ իրադարձություն է տեղի ունենում, որը ցանկալի կլինի իմանալ: Այժմ ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր, բայց միեւնույն ժամանակ տարօրինակ տոներ, որոնք կբարձրացնեն տրամադրությունը:
1. Մանրուքների միջազգային օր (հունվարի 4): Այն ավելի շատ լրագրողների տոնն է, քանի-որ իրենք են հոդված պատրաստելիս ուշադրություն դարձնում դրանց:
2. Կարտոֆիլի իրազեկման օր (հունվարի 26-27): Եթե նկատեցիք, ի տարբերություն մյուս տոների, այս մեկը նշվում է երկու օր:
3. Անվճար կոմքիսների օր (մայիս ամսվա առաջին շաբաթ օր):
4. Առանց տաբատների օր (մայիսի 4). Տոնը նշում են ուսանողները, երբ իրենց կիսամյակն են ավարտում: Այն մեծ տարածում է գտել երիտասարդների շրջանում ամբողջ աշխարհում:
5. Թղթի վրա պատկերված փոքրիկ նկարների միջազգային օր (մայիսի 10). մեզանից շատերն են անգիտակցաբար նկարում թղթի վրա, օրինակ` երբ խոսում են հեռախոսով: Եթե կլինի մեկը, ով կասի` նման բան չի արել, ապա չհավատաք: Թղթի վրա պատկերված փոքրիկ նկարների միջազգային օրը այն տոնն է, երբ մարդիկ կարող են արթնացնել իրենց մեջ եղած երեխաին, եւ նույնիսկ` գումար աշխատել:
6. Վնասատու ուտելիքի միջազգային օր (հուլիսի 21). Ինչ-որ առարկային կամ երեւույթին նվիրած տոնը ինչ-որ նպատակ պետք է ունենա, թե որն է այս տոնի իմաստը, հայտնի չէ:
7. Թեքիլայի միջազգային օր (հուլիսի 24) Այս տոնի խնդիրը կայանում է նրանում, որ պետք է երկու օր նշվեր: Մեկ օրը` խմելու, իսկ մյուս օրը` «խելքի գալու» համար:
.
Աղբյուր` www.bugaga.ru