Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդ, որը ցրտի զգացողություն չունի

Փետրվար 17,2013 13:34

Հոլանդացի Վիմ Հոֆը մեկ անգամ չէ, որ զարմացրել է սովորական մարդկանց համար մահացու ելքով սառնամանիքի արտակարգ պայմաններում գոյատեւելով:

Նրա օրգանիզմը ցրտին բացարձակապես անտարբեր է: Օրինակ, Վիմը բազմաթիվ լեռնագագաթներ է հաղթահարել՝ հագին ունենալով միայն անդրավարտիք, կամ երկար ժամեր անցկացրել սառցաջրում: Բժիշկների հետազոտությունները ցույց են տալիս, որ նման դեպքերում նրա օրգանիզմում կենսաբանական գործունեության փոփոխություններ չեն արձանագրվում:
Սովորաբար, յոգան ասոցացվում է Հնդկաստանի, ջերմության հետ: Սակայն 52- ամյա Հոֆը յոգայով զբաղվում է ոչ թե գորգի վրա, այլ՝ սառույցի: Նա ութ անգամ աշխարհի ռեկորդ է սահմանել՝ գտնվելով 20 % աստիճանից ցածր ջերմաստիճանի պայմաններում: Երկու տարի առաջ նա Ֆինլանդիայում այդ ջերմաստիճանում միայն կիսավարտիքով վազելով հաղթահարել է 22 կիլոմետր, իսկ 2008-ին սառցաջրում սուզված անցկացրել 73 րոպե, 48 վայրկյան:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728