Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet. «Ավետիս Հաջյան. Թուրքիայում հարյուր հազարավոր ծպտյալ հայեր կան»

Փետրվար 17,2013 13:31

Թուրքիայում հարյուր հազարավոր քաղաքացիներ են ապրում Ստամբուլում և Արևելյան Անատոլիայում, որոնք թաքցնում են իրենց հայկական արմատները: Ասել է Արգենտինահայ լրագրող Ավիտես Հաջյանը: Գրում է «Հյուրիեթ» թերթը:

Արգենտինայի ամենախոշոր թերթերից մեկի՝ «Լա Նասիոն»-ի լրագրողն ասել է, որ գոյություն ունի նանակալից համայնք՝ «խորհրդավոր փոքրամասնություն, որը հայտնի է որպես ծպտյալ հայեր», որոնք կրոնափոխ են եղել Սունի մահմեդականության, որպեսզի ձուլվեն հասարակությանը:

Հաջյանն ասել է, որ երկրում ոչ ոք չգիտի ծպտյալ հայերի ճշգրիտ թիվը, քանի որ նրանց մեծամասնությունը վախենում է բացահայտել իրենց իրական ինքնությունը:

«Պալուի ծպտյալ հայերը (քաղաք արևելյան Էլյազիղ (Խարբերդի) նահանգում) ինձ պատմել են, որ Թուրքիան դեռևս վտանգավոր տեղ է հայերի համար», – ասել է նա՝ ավելացնելով, որ ծպտյալ հայերը սովորաբար զգուշանում են հայ համայնքի անդամների հետ շփվելուց, որոնք հատկապես ակտիվ են Ստամբուլում:

Հաջյանն ասել է, որ նրանցից ոմանք ժխտում են իրենց հայ լինելը, այն դեպքում, երբ գիտեն ու ընդունում են, որ իրենց պապն ու տատը հայեր էին, մինչդեռ ուրիշները թաքցնում են իրենց երեխաներից:

Հաջյանը թվարկելով մի քանի ծտյալ հայերի պատմություններ, որոնցից է Ռաֆայել Ալթնջիի՝ Ամասիա նահանգի «վերջին հայը»՝ նշում է, որ ծպտյալ հայերից շատերը դժվարին կյանք են ապրում: Ալթնջին սովորել է նույն դպրոցում, ինչ Հրանտ Դինքը, հետո մահմեդականություն է ընդունել և իր դստերը մեծացրել որպես թուրք՝ հաշվի առնելով, որ նա հայ է:

Մեկ այլ ծպտյալ հայ՝ Մեհմեդ Առկանը, Հաջյանին պատմել է, որ մինչև յոթ տարեկանն ինքը չգիտեր իր արմատների մասին:

«Նա կռվել էր քուրդ երեխայի հետ, տուն էր եկել ու հորը պատմել, որ իրեն «հայ» են անվանել: Այդ ժամանակ հայրը խոստովանել է, որ իրենք հայ են, սակայն չեն կարող դրա մասին դուրսն ասել», – պատմել է Հաջյանը:

«Դիարբեքիրում որպես հայ ապրելը այժմ ավելի անվտանգ է, քան 10 տարի առաջ», – ասել է Առկանը:

Հաջյանը պատմել է, որ մի ընտանիք կար Պալուի Բագին գյուղում: 1915թ. ընտանիքի բոլոր անդամները փախել էին ԱՄՆ, սակայն ընտանիքից մեկ հոգի՝ Գրիգոր անունով երեխան մնացել էր գյուղում, որին հավանաբար առևանգել էր քուրդ ընտանիք: Հետագայում Գրիգորը ամուսնացել էր մեկ այլ որբացած հայի հետ և մահմեդականություն էր ընդունել: Տարիներ անց նրա ազգականները կապ հաստատեցին նրա հետ: Այժմ Գրիգորի որդին Հարփութ քաղաքում իմամ է, մինչդեռ նրա զարմիկը Նյու Յորքի հայկական եկեղեցու արքեպիսկոպոսն է:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728