Աշխարհի 5-րդ ռակետ Ռաֆայել Նադալն ու 93-րդ ռակետ Դավիդ Նալբանդյանը կհանդիպեն Սաո Պաուլոյում ընթացքող Բրազիլիայի թենիսի բաց առաջնության եզրափակիչում: Հայտնում է «Ասիա ուան» լրատվականը:
Շաբաթ օրը Ռաֆայել Նադալը կիսաեզրափակիչում 6-3 6-7 6-1 հաշվով հաղթել է արգենտինացի Մարտին Ալանդին:
Նալբանդյանը կիսաեզրափակիչում հաղթել էր իտալացի Սիմոնե Բոլելիին:
«Պայքարից դուրս մնալով յոթ ամիս, երբ ծունկդ վնասված է ու եթե ես կարողանում եմ երկու անգամ եզրափակիչ մտնել, դա միայն դրական է», – ասել է Նալբանդյանը և ժպտալով ավելացրել, – «ֆիզիկապես ես պատրաստ եմ, սակայն չգիտեմ արդյոք ծունկս պատրաստ է»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ