Դորոտի ՄաքԼեննանը իր տարիքային խմբում յոթնամարտի եւ արագավազքի աշխարհի չեմպիոնի իր կոչումներին ավելացրել է եւս մեկը՝ ձողացատկից:
Բանկի նախկին աշխատակցուհին այնքան մեդալներ է նվաճել եւ ռեկորդներ սահմանել, որ հաշիվը կորցրել է: Հետաքրքիր է, որ Դորոտին սպորտով լրջորեն զբաղվել սկսել է 50 տարեկանում, երբ իր հասակակիցներից շատերը գերադասում են նստել հեռուստացույցի առջեւ եւ թեյ ըմպել: Իսկ Դորոտին իր օրերն անցկացնում է մարզասրահներում եւ բացօթյա մարզումներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ