Օրերս ՈՒԵՖԱ-ն 100 հազար եվրոյի կտրոն է հանձնել Կրիշտիանու Ռոնալդուին՝ UEFA.com-ի ընթերցողների կազմած «Տարվա թիմում» ռեկորդային՝ յոթերորդ, անգամ ընդգրկվելու համար:
Պորտուգալացի ֆուտբոլիստն իր հերթին այդ գումարը տրամադրել է բարեգործական նպատակի՝ այն փոխանցելով Աֆղանստանում հակահետեւակային ականներից խեղվածների ֆիզիկական ռեաբիլիտացիայի ծրագրին: «Նրանք, ովքեր տոմս են գնում ու ստադիոն գալիս, իսկապես սիրում են ֆուտբոլը: Շատ հաճելի է, որ այս կտրոնը ես ստացա, որովհետեւ սա ֆուտբոլասերների որոշումն է: Սա ինձ համար մեծ պատիվ է: Ես հպարտությամբ մասնակցում եմ սոցիալական կարեւոր ծրագրերի, որպեսզի աջակցեմ նրանց, ովքեր դրա կարիքն իսկապես ամենից շատ են զգում: Ուրիշներին օգնելու հնարավորությունը ինձ մեծ երջանկություն է պարգեւում», – հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի եւ «Ռեալի» առաջատարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ