Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտի» վերջին հարցման պատկերը

Փետրվար 16,2013 23:35

Նոր «Ընտրական օրենսգրքից» դուրս է մնացել այն դրույթը, որով արգելվում է սոցիոլոգիական տվյալներ հրապարակել քվեարկությունից յոթ օր առաջ, թեեւ օրենսդրությունը շարունակում է նախատեսել պատասխանատվություն դրա համար: «Ընտրական օրենսգրքով» այժմ արգելված է նման տվյալներ հրապարակել միայն քվեարկության օրվա ընթացքում:

«Առավոտի» կամ որեւէ կայքի էլեկտրոնային հարցում բնավ սոցիոլոգիական չէ: Սակայն չցանկանալով խախտել այն կանոնները, ըստ որոնց՝ քվեարկության նախորդ օրն արգելվում է քարոզչությունը կամ հակաքարոզչությունը՝ մեր կայքից հեռացնում ենք այն հարցման տվյալները, թե ՀՀ նախագահի ո՞ր թեկնածուին են նախընտրում մեր ընթերցողները:

Խոստովանենք, որ մեր կայքի նոր դիզայնով ընդհանրապես նման հարցում նախատեսված չէր: Սակայն երբ հունվարի 21-ին գործարկվեց մեր նոր կայքը եւ այնտեղ այլեւս չկար հարցումը՝ ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը, որն այդ ժամանակ հարցման արդյունքներով առաջին տեղում էր՝ իր ասուլիսի մի հատվածը նվիրեց այդ փաստին, ենթադրություններ հրապարակելով, թե ինչու է այն հեռացվել:

Թե ով է այժմ առաջին տեղում ու ընդհանրապես նախասիրությունների ինչպիսի պատկեր է արձանագրվել՝ կարող եք դիտել հարցման վերջին պահի լուսապատճենում: Նշենք, որ հարցմանը մասնակցել էին 4432 օգտատերեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728