Յարոսլավլի «Շիննիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պոբեգալովը РИА Ножости-ի թղթակցին ասել է. «Արթուր Մալոյանի հետ պայմանագիրը կնքվել է 2,5 տարով: «Սպարտակի» հետ ֆինանսական հարցերը լիովին կարգավորված են, իսկ ֆուտբոլիստը ստորագրությունը փաստաթղթի տակ դրել է Թուրքիա՝ երկրորդ անգամ հավաքի մեկնելուց անմիջապես առաջ: Դրա համար միայն հիմա կարող եմ հայտարարել, որ Մալոյանը «Շիննիկի» լիարժեք խաղացող է»: Սակայն նա Մալոյանի հետ պայմանագրի արժեքի մասին ոչինչ չի ասել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ