Այսօր տված մամլո ասուլիսով իր աշխատանքներն ամփոփեց ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի` նախագահի ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տեղ գտած խախտումներն արձանագրող խումբը: Շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը եւ շտաբի իրավախորհրդատու Կարեն Մեժլումյանը ներկայացրին փետրվարի 13-16-ը արձանագրված խախտումների ամփոփագիրը, որը զետեղված է ստորեւ:
Ասուլիսում միաժամանակ նշվեց, որ փետրվարի 18-ին Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբին կից գործելու է Տեղեկատվական կենտրոն, որը կհավաքի եւ հանրությանը կներկայացնի ընտրության օրը տեղ գտած խախտումները: Կենտրոնը տեղակայված կլինի Երզնկյան 75 հասցեում: Կենտրոնի համակարգողն է Հովսեփ Խուրշուդյանը: Շտաբում կգործի նաեւ թեժ գիծ` 010 – 52-87-80, 27-16-00, 27-48-18, 091-53-69-13, 055-53-69-13 հեռախոսահամարներով եւ արագ արձագանքման խմբով, որի կազմում լինելու են նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ:
60 | Երեւան | Քաղաքացին նշեց, որ հավաքագրում են պետական պահպանության ծառայություն աշխատակիցների անձնագրային տվյալները: | 14.02.2013 | 13.30 |
61 | Գեղարքունիքի մարզ, Մարտունի, Սեւան | Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում Մարտունիում եւ շրջակա գյուղերում, ինչպես նաեւ Սեւանում ու շրջակա գյուղերում ԱԱԾ աշխատակիցներն ավտոմեքենաներով հետեւել եւ նկարահանել են հանդիպումների եկած անձանց: | 9.02.2013 | 15.00 |
62 | Գեղարքունիքի մարզ, Մարտունի, Սեւան | Րաֆֆի Հովհաննիսյանի` Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում Մարտունիում եւ շրջակա գյուղերում, ինչպեսեւ Սեւանում ու շրջակա գյուղերում ոստիկանության աշխատակիցներն ավտոմեքենաներով հետեւել եւ նկարահանել են հանդիպումների եկած անձանց: | 9.02.2013 | 17.00 |
63 | Լոռու մարզ, ք. Վանաձոր | Մի քաղաքացի Վանաձորի կամավորներին հայտնել է, որ Լոռու մարզի ողջ տարածքում, իր տեղեկության համաձայն, փետրվարի 17-ի օրվա երկրորդ կեսին բաժանվելու է ընտրակաշառք՝ Սերժ Սարգսյանին ընտրելու համար: | 15.02.2013 | 12.00 |
64 | Երեւան, Էրեբունի համայնք | Մուշական գյուղի գյուղապետարանը նաեւ հանդիսանում է Սերժ Սարգսյանի ընտրական շտաբը: Հայտնել են Էրեբունի համայնքի կամավորները: | 15.02.2013 | 13.00 |
65 | Արագածոտնի մարզ, Թալին | Թալինի պատասխանատու Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ անհայտ անձինք՝ հավանաբար հատուկ ծառայությունների եւ/կամ ոստիկանության աշխատակիցներ, պարբերաբար հետաքրքրվում են, թե որտեղ է գտնվում մեր թեկնածուն, որտեղ հանդիպումներ ունի։ Առանց համազգեստի, ծպտյալ վիճակում մասնակցում են մեր հանդիպումներին, կատարում նկարահանումներ: | 15.02.2013 | 15.00 |
66 | Արագածոտնի մարզ, Թալին | Թալինի ՀՀԿ շտաբներում պատրաստվում են ԳՈՒՆԱՎՈՐ ԳՐԻՉՆԵՐ` կաշառված քաղաքացիների եւ սպառնալիքների տակ ընտրող քաղաքացիների քվեարկությունը վերահսկելու նպատակով: | 15.02.2013 | 15.30 |
67 | Արագածոտնի մարզ, Թալին | Թալինի պատասխանատու Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ Թալինում եւ շրջակա գյուղերում զանազան պատրվակներով վերցնում են քաղաքացիների անձնագրերի պատճենները՝ սկսած բանկային հաշիվներ բացելուց, հեռախոսաքարտ տրամադրելուց, աղբաթափման պայմանագրերից, սոցիալական փաթեթի պայմանագրերից, անձնագրային բաժնի կողմից տրվող լրացուցիչ ցուցակներով ընտրելու իրավունքի մասին տեղեկանքից (անձնագրային սեղաններում հսկայական հերթեր են) մինչեւ հիմնարկ-ձեռնարկություններում հպատակված աշխատակիցների ցուցակները՝ յուրաքանչյուր ցուցակում համապատասխան պատասխանատուի կոորդինատներով։ | 15.02.2013 | 15.30 |
68 | Լոռու մարզ, ք. Վանաձոր | Վանաձորից քաղաքացին, ով չցանկացավ ներկայանալ, ահազանգել է, որ այսօր Վանաձորի քիմկոմբինատին հարող թաղամասում, նախկին Մարքսի փողոցում, սկսել են բաժանել ընտրակաշառք` 4 ընտրող ունեցող ընտանիքին տրվում է 30000 դրամ` Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու համար: Բաժանում է ոմն թաղային հեղինակություն՝ Սերոժիկ: | 15.02.2013 | 15.30 |
69 | Արագածոտնի մարզ, ք. Թալին | Մի քաղաքացի հայտնում է, որ Թալինի շրջակա գյուղերում սկսել են ընտրակաշառք բաժանել: | 15.02.2013 | 14.00 |
70 | Շիրակի մարզ, ք. Գյումրի | Ընտրակաշառք բաժանելու դեպքերի վերաբերյալ մի քանի ահազանգ է ստացվել Գյումրիից: Նման առաջարկով մտել են անգամ Գյումրու «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստներից մեկի տուն: | 15.02.2013 | 14.30 |
71 | Երեւան | Մի քաղաքացի ահազանգել է, որ Երեւանի Սասունցի Դավիթ կայարանի մոտակայքում գտնվող վուլկանացման կետում ընտրակաշառք են բաժանում` Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու դիմաց: | 15.02.2013 | 15.00 |
72 | Լոռու մարզ | Անհայտ քաղաքացին հայտնել է, որ Լոռու մարզի Սարալ գյուղի իր ազգականի վկայությամբ ՀՀԿ ներկայացուցիչները դռնեդուռ հավաքում են գյուղից բացակայողների անունները, որոնց փոխարեն 9-րդ ձեւով պատրաստվում են Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել տալ այլ անձանց: | 15.02.2013 | 15.30 |
73 | Արմավիրի մարզ | Արմավիրի մարզի պատասխանատու Գագիկ Մարգարյանը հայտնեց, որ Էջմիածնի թիվ 9 դպրոցում հենց այս պահին բացահայտորեն ընտրակաշառք են բաժանում: | 15.02.2013 | 15.10 |
74 | Արաբկիր, Երզնկյան 1 | Երզնկյան 1 հասցեում գտնվող «Այգեձոր» համատիրությունը նաեւ Սերժ Սարգսյանի ընտրական շտաբն է: Հայտնել են Արաբկիրի կամավորները: | 15.02.2013 | 16.00 |
75 | Արարատի մարզ, Մասիսի շրջան | Մասիսի Ղուկասավան գյուղից ահազանգ կա, որ գյուղապետարանի աշխատակիցները շրջում են գյուղով եւ ընտրակաշառք բաժանում` մեկ ընտրողի հաշվով 15.000 դրամ: | 15.02.2013 | 16.50 |
76 | Արմավիրի մարզ, ք. Արմավիր | Մի քաղաքացի ահազանգել է, որ իր ունեցած տեղեկություններով՝ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն այսօր հավաքում է քաղաքապետարանում Սերժ Սարգսյանի տեղի շտաբների ղեկավարներին` ընտրակաշառքների համար հատկացվող գումարները բաշխելու համար: | 15.02.2013 | 17.20 |
77 | Լոռու մարզ, ք. Վանաձոր | Քաղաքացի Հրանուշ Մ.-ն հաղորդում է, որ Վանաձորում մարդիկ այլ հասցեներում գրանցվում են, որպեսզի իրենց էլ փող հասնի, քանի որ եթե մեկ բնակարանում բնակվում է 3-ից քիչ մարդ, ապա իրենց չեն տալիս: Մարդկանց երթուղայիններով տանում են շտաբ, դռները փակում, փողը բաժանում՝ իբր այդ մարդիկ ՀՀԿ ակտիվիստներ են, ու դա օժանդակություն է նրանց ընտանիքներին: Յուրաքանչյուր ընտանիքի համար նախատեսված է 30.000 դրամ: | 15.02.2013 | 18.10 |
78 | Երեւան, Նոր Նորքի համայնք | Քաղաքացի Արթուր Վ.-ն հաղորդում է. «Այսօր ես տեղեկացա, որ Նոր Նորքի բոլոր դպրոցներում բաժանվել է 15.000 դրամ յուրաքանչյուր աշխատակցին` Սերժ Սարգսյանին ընտրելու դիմաց»: | 15.02.2013 | 18.15 |
79 | Շիրակի մարզ, գյուղ Սառնաղբյուր | Քաղաքացի Արման Շ.-ն հաղորդում է, որ Շիրակի մարզի գյուղ Սառնաղբյուրում գյուղապետն ու իր քարտուղարը 5000-ական դրամ են բաժանում գյուղացիներին` Սերժ Սարգսյանին ընտրելու համար: | 15.02.2013 | 18.25 |
80 | Կոտայքի մարզ, Չարենցավան | Քաղաքացի Արմեն Վ.-ն հաղորդում է, որ Չարենցավանում երեկ գիշերը ընտրակաշառք են բաժանել Սերժ Սարգսյանի օգտին` մեկ անձին 7.500 դրամի չափով: | 15.02.2013 | 18.40 |
81 | Երեւան, Էրեբունի համայնք | Կարեն Տ.-ն «Ֆեյսբուք»-ից ահազանգել է, որ Ավանի անձնագրային բաժին ընդմիջման ժամերին մի խումբ մարդիկ են մտել` ձեռքերին եղել են հարյուրավոր անձնագրերի պատճեններ եւ անձնագրեր: Ապա այդ խումբը դուրս է եկել արդեն առանց անձնագրի պատճեների: | 15.02.2013 | 19.05 |
82 | Կոտայքի մարզ | Մի քաղաքացի ժամը 17.00-ին զանգահարեց Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբ եւ հետապնդումից խուսափելու համար չցանկանալով ներկայանալ, նշեց, որ Կոտայքի մարզում սկսել են ընտրակաշառք բաժանել: | 15.02.2013 | 19.20 |
83 | Շիրակի մարզ, ք. Գյումրի | Մի քաղաքացի հեռախոսով ահազանգել է ԳԱԼԱ հեռուստաընկերությանը՝ Գյումրիի որոշ թաղամասերում Սերժ Սարգսյանի օգտին ընտրակաշառք բաժանելու մասին: Ձայնագրությունն առկա է. https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=r6zlErDx1HY | 15.02.2013 | 20:30 |
84 | Լոռու մարզ, Ստեփանավան | Մի քաղաքացի հայտնում է, որ քաղաքում սկսել են թաղեթաղ ընտրակաշառք բաժանել: | 15.02.2013 | 20.10 |
85 | Երեւան, Էրեբունի համայնք | Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի կամավորներն արձանագրել են, որ Էրեբունու թաղապետարանի` սոցիալական ծառայության բաժնին պատկանող մուտքում տեղակայված է Սերժ Սարգսյանի ընտրական շտաբը: | 16.02.2013 | 12:00 |
86 | Երեւան, Էրեբունի համայնք | Ոստիկանությունը, որը պարտավոր է ստորագրությամբ ընտրացուցակներն ու ընտրական մատյանները հանձնել տեղամասային ընտրական հանձնաժողովներին, թիվ 13 ընտրատարածքի դեպքում դրանք հանձնել է այդ ընտրատարածքի ընտրատարածքային հանձնաժողովի նախագահին, որը եւ փոխանցել է դրանք ՏԸՀ-ների նախագահներին: | 16.02.2013 | 12:00 |
87 | Երեւան, Էրեբունի համայնք | Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի կամավորներն արձանագրել են, որ Էրեբունու թաղապետարանի դահլիճում տեղի է ունենում ՏԸՀ-ների հանրապետական նախագահների եւ այդ տարածքի Սերժ Սարգսյանի ընտրական շտաբի համատեղ նիստ: | 12:15 | |
88 | Լոռու մարզ, ք. Վանաձոր | Վանաձորից մի քաղաքացի հայտնել է, որ Ղշլաղ թաղամասում քաղաքապետարանի բնակֆոնդի պետ Գրիշա Պառավյանը բաժանում է ընտրակաշառք` մեկ անձին 10.000 դրամի չափով` Սերժ Սարգսյանին ընտրելու համար: | 16.02.2013 | 12:30 |
89 | Արմավիրի մարզ | Մի քաղաքացի հաղորդում է, որ Էջմիածնի մոտակայքում գտնվող Բաղրամյան գյուղում ընտրակաշառք են բաժանում եւ ստիպում ընտրել Սերժ Սարգսյանին: Քաղաքացին չի ցանկացել ներկայանալ: | 16.02.2013 | 11.00 |
90 | Երեւան | Քաղաքացին, ով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ որոշ նախարարություններում աշխատակիցներին հրահանգել են գնալ ընտրության մինչեւ ժամը 12-ը: | 16.02.2013 | 12.00 |
91 | Երեւան | Քաղաքացին, ով չներկայացավ, նշեց, որ «ՍԱՍ Գրուպ»-ում աշխատող իր ծանոթներից մեկին պարտադրել են բերել 5 անձնագրի պատճեն: | 16.02.2013 | 12.15 |
92 | Երեւան | Արաբկիրի բնակիչներից մեկը նշեց, որ «ՍԱՍ-ի Արտակը» ընտրակաշառք է բաժանում: | 16.02.2013 | 12.20 |
93 | Երեւան | Մալաթիա-Սեբաստիայում տեղակայված 07/01 ընտրական տեղամասում լրացուցիչ ցուցակով գրանցված է շուրջ 200 քաղաքացի: Համեմատության համար ասենք, որ Մալաթիա-Սեբաստիայի մեկ այլ տեղամասում, որտեղ ընտրական հանձնաժողովի նախագահ է «Ժառանգության» անդամը, լրացուցիչ ցուցակով ընդամենը 2 հոգի է գրանցված: | 16.02.2013 | 15.20 |
94 | Կոտայքի մարզ, ք.Հրազդան | Հրազդանի տեղամասային ընտրական հանձնաժողովներից մեկի` «Ժառանգության» տեղով հանձնաժողովի անդամը, ով չցանկացավ ներկայանալ տեղեկացրել է, որ իրեն փորձել են կաշառել` առաջարկելով 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` Սերժ Սարգսյանի օգտին լցոնման վրա աչք փակելու դիմաց: Նա մերժել է, սակայն չի բացառվում, որ նման փորձեր են արվում նաեւ այլ հանձնաժողովականների հանդեպ: | 16.02.2013 | 15.50 |
95 | Երեւան | Մի քաղաքացի ահազանգել է, որ իշխանությունները պատրաստել են յուրաքանչյուր տեղամասի համար երկուական քվեատուփ, որոնցից մեկով` Սերժ Սարգսյանի կողմից արդեն կեղծված քվեաթերթիկներով պետք է փորձեն հարմար պահի փոխարինել իրական քվեատուփը: | 16.02.2013 | 16.15 |
96 | Երեւան, Չարենցի փ., 19/7 | Այս հասցեում նախկինում բնակվող Բադալյանների ընտանիքից Անդրիաս Բադալյանը մահացած է, իսկ մնացածը ապրում են արտասահմանում եւ տարիներ առաջ հրաժարվել են քաղաքացիությունից եւ դուրս են եկել գրանցումից: Սակայն մինչ օրս նրանց անունները առկա են ընտրողների ցուցակներում (լուսանկարը առկա է): | 16.02.2013 | 16.30 |
97 | Երեւան, | Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբում ահազանգ է ստացվել, որ 16 թաղամասում թիվ 11 շենքում, որի 1-ին հարկում տեղակայված է Սերժ Սարգսյանի ընտրական շտաբը կաշառք է բաշանվում նույն շենքի բնակիչներին: Ահազանգի հետքերով Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի արագ արձագանքման խմբի ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանը եւ Հովսեփ Ղազարյանը մեկնել են դեպքի վայր, ուր տեսել են, որ իրոք շտաբում խումբ-խումբ մարդիկ են ելումուտ անում, ինչը նման է ընտրակաշառք բաշանելու միջոցառման եւ ահազանգել են ոստիկանությանը: Ոստիկանության Մաշտոցի բաժանմունից նախ եկել է ոստիկան, որը սակայն այդպես էլ չի մտել շտաբի տարածք: Սերժ Սարգսյանի ընտրական շտաբի պետը ընդամենը հրավիրվել է բաժին: | 16.02.2013 | 17.00 |
98 | Արարատի մարզ, գյուղ Ազատավան | Ահազանգ է ստացվել այն մասին, որ գյուղում ընտրակաշառքի փոխարեն տրվում են չեկեր` հողի հարկի մարման համար` 3500-50000 դրամ արժողությամբ: | 16.02.2013 | 17.30 |
99 | Տավուշի մարզ, Իջեւան | Մի քաղաքացի ահազանգել է, որ քաղաքում բաժանվում է ընտրակաշառք` Սերժ Սարգսյանին ընտրելու խոստման դիմաց: | 16.02.2013 | 17:45 |
100 | Տավուշի մարզ, Նոյեմբերյան | Մի քաղաքացի ահազանգել է, որ քաղաքում բաժանվում է ընտրակաշառք` Սերժ Սարգսյանին ընտրելու համար: | 16.02.2013 | 17:55 |
101 | Երեւան | Մալաթյա-Սեբաստիայից ահազանգ է ստացվել, որ ընտրակաշառքի փոխարեն` Սերժ Սարգսյանին ընտրելու դիմաց քաղաքացիներին խոստացվում է կոմունալ վարձերի մարում: | 16.02.2013 | 18:20 |
Սյունիքի մարզի Տեղ գյուղում ինչպես նաև շրյանի մյուս գյուղերում տեղի է ունեցել համայնքի ժողովներ և ժողովրդին պարտադրել են, որ քվեարկությունը պետք է լինի բաց:
Արարատ քաղաքի երաժշտական դպրոցում քաղաքապետի դրդմամբ ուսուցչուհիները հերթապահում են, որպեսզի ցուցակներով և անձնագրերի համարներով ստիպողաբար աշակերտների ծնողներին բերեն քվեարկության Սերժ Սարգսյանի օգտին…այս պահին ուսուցիչները դպրոցում են…