Ընտրվել է ՖԻԼԱ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:
Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ՖԻԼԱ-ի բյուրոյի արտահերթ նիստն այսօր Երեւանի ժամանակով վաղ առավոտյան անվստահություն է հայտնել Միավորված ըմբշամարտերի միջազգային ֆեդերացիայի նախագահ, իտալացի Ռաֆայել Մարտինետին: Բյուրոն բաց քվեարկությամբ ՖԻԼԱ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար ընտրել է սերբ Նենադ Լալովիչին (լուսանկարում): Այս որոշումն ընդունվել է ձայների նվազագույն առավելությամբ. կողմ եղել է 11, դեմ՝10 հոգի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ