ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր իր քարոզարշավն ամփոփեց Ազատության հրապարակում
Նա նախ հավաքվածներին կրկնեց իր ավելի վաղ հայտնած պնդումները, թե իր մահափորձը հանցագործ տարրերի ձեռքի գործն էր, հետո հավելեց. «Զգալի թվով մարդիկ չէին գիտակցում, թե ինչ վտանգներով էր հղի ընտրությունների հետաձգումը: Այդ ահաբեկչությունը կատարել էին հանցավոր տարրերը, իսկ նրանք բնականաբար մեր լավն ու բարին չեն ուզում»:
Նա հավաքվածներին բացատրեց, թե ՍԴ-ից ինչու դիմումը հետ վերցրեց: Ըստ նրա, դիմումը հանձնելուց հետո իր կուսակիցների հետ երկար քննարկում է ունեցել եւ քննարկման արդյունքում են եկել դիմումը հետ վերցնելու որոշմանը, որովհետեւ հասկացել են`ընտրությունները 15 օրով էլ հետաձգվի, միեւնույնն է մյուս թեկնածուները ավելի երկար քարոզարշավը իրականացրած կլինեն:
Կարդացեք նաև
Պարոն Հայրիկյանը անդրադարձավ նաեւ նախագահի մյուս թեկնածուներին. «Հրանտ Բագրատյանը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմում,այն ժամանակ երբ նրանք բռնություններ էին կիրառում: Սերժ Սարգսյանը նույնպես եղել է այդ թիմում: Այնպես որ, երբ այսօր ոմանք ընդդիմադիր են խաղում, հիշում եմ` ընդդիմադիր չի նշանակում միայն իշխանությանը ընդդիմադիր: Դուք միասին մի թիմ եք եղել եւ եղել եք մեզ ընդդիմադիր»:
Հետո նա բացատրեց, թե ինչու առաջարկեց միասնական թեկնածուով հանդես գալ. «Եթե մենք ծրագրերի հարցում համաձայնության էինք գալիս, ապա Հայրիկյան-Բագրատյան-Հովհաննիսյան միությունը առաջին փուլում ստանում էր 70 տոկոս, այն էլ առանց որեէ աշխատանք կատարելու… բայց մենք անառողջ դրսեւորումների եւ հիստերիայի ականատես եղանք: Պարզվեց , որ նախագահ են ուզում դառնալ նույնիսկ միջին դպրոցական տարիքի երեխայի տրամաբանությունից զրկված մարդիկ»:
Պարոն Հայրիկյանը հանդիպման ավարտին ասաց նաեւ, որ Ազատության հրապարակ է եկել Էջմիածնից. «Եվ մեր ընդհանրական աղոթքի հիմքում մեկ բան էր ընկած` Տեր Աստված, մի քիչ խելք տուր մեր հակառակորդներին»:
Հանրահավաքի ավարտից հետո Հայրիկյանի համակիրները Հայրիկյանի ծրագիրը սկավառակով բաժանեցին անցորդներին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
“Политик напоминает мне человека, который убил отца и мать, а затем, когда ему выносят приговор, просит его пощадить на том основании, что он — сирота.”
Авраа́м Ли́нкольн