Սերժ Սարգսյանը` Մովսես գյուղի միջադեպի մասին
«Այդպես էի խոսում, որովհետեւ մարդը չէր հասկանում, որ Մովսես գյուղում չեն կարող արդյունաբերություն զարգացնել»: Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի հանրապետական թեկնածու Սերժ Սարգսյանը` բացատրելով սահմանամերձ Մովսես գյուղում իր եւ տեղացի տարեց մի մարդու զրույցը, որտեղ արված հայտարարությունները բավականին շահարկվեցին:
ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը սահմանամերձ գյուղերի մասին հարց ուղղեց նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանին: Վերջինս էլ առիթը օգտագործեց եւ խոսեց Մովսես գյուղում տեղի ունեցած հայտնի միջադեպի մասին: Հիշեցնենք, որ Մովես գյուղում Սերժ Սարգսյանը, պատասխանելով տարեց մարդու դիտարկմանը, թե ամենամեծ խնդիրն այն է, որ «գյուղը դատարկվում է, էրեխեքը Ռուսաստանում են», նեղսրտել էր`«Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են: Դրա համար է՞լ եմ ես մեղավոր, չթողնեիր՝ գնային»: Իսկ երբ տարեց մարդը նշել է, որ եթե «զավոդ» լիներ, աշխատեին՝ չէին գնա, նախագահը իր զարմանքն է հայտնել, որ գյուղում «զավոդ» կարող է լինել, հետո էլ ասել. «Այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում: Հայրիկ ջան, առանց այն էլ մենք շատ մեղքեր ունենք, ինչի՞ եք նոր մեղք բարդում մեր վրա: Եթե ասեիք՝ գյուղում գազ, ջուր, ճանապարհ չլիներ, կասեի` ես եմ մեղավոր, դրա համար ես եմ պատասխանատու, բայց որ քո էրեխեքը գնացել են Ռուսաստան՝ ե՞ս եմ մեղավոր: Թող մնար գյուղում հող մշակեր, անասուն պահեր»:
«Ինձ ասում է` բալա ջան, մի գործարան բեր դիր էստեղ աշխատենք: Ասում եմ, Մովսես գյուղում պտի հող մշակես, անասուն պահես: Մենք էլ, պտի հետեւենք, որ Մովսես գյուղում ինտերնետը լավ լինի, գազը լինի, ջուրը լինի: Ասում ա` ամեն ինչն էլ կա: Ասում եմ` դպրոց վերանորոգել ենք, գազը կա: Աշխատեք: Ինչու եմ էսպես ասում Շուշան, որովհետեւ մշտապես գնում ես, շրջում ես, հայրենասիրությունից բացի, մի քիչ էլ աշխատանքը քարոզի»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ