Ելույթ ունեցողները գովերգել են Սերժ Սարգսյանին
Մեր տեղեկություններով՝ փետրվարի 15-ին Երեւանում, Մոսկվայի տանը կայացել է ՀԿ-ների ղեկավարների հավաք: Հավաքի մասնակիցներն ակնկալել են, որ հանդիպմանը կմասնակցի Սերժ Սարգսյանը, սակայն հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ հանդիպման են եկել Գալուստ Սահակյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ: Ելույթ ունեցող հասարակական կազմակերպությունների ղեկավարները նշել են, թե Սերժ Սարգսյանի աջակցությամբ իրենք ինչ ծրագրեր են իրականացրել: Մեծ էկրանին գրված է եղել հավաքի մասնակից ՀԿ-ների անունները՝ «Հանուն քաղաքացիական հասարակության կայացման» խորագրի ներքո:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ