Անգլիայի երրորդ դիվիզիոնի «Սթիվենեյջ» ֆուտբոլային թիմի խաղացող, ամերիկացի, 25-ամյա Ռոբի Ռոջերսը խոստովանել է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշվածությունը:
Ֆուտբոլիստը 18 անգամ հանդես է եկել ԱՄՆ-ի հավաքականի կազմում: «Ես կարծում էի, թե կարող եմ թաքուն պահել իմ գաղտնիքը: Ֆուտբոլն իմ կյանքի գլխավոր նպատակն է եղել, սակայն եկել է հեռանալու, ֆուտբոլից դուրս ինձ գտնելու ժամանակը: Ես վախեցել եմ ցույց տալ, թե ով եմ իրականում: Գաղտնիքները կարող են լուրջ վնաս հասցնել մարդու ներքնաշխարհին: Մարդիկ շատ են սիրում խոսել ազնվությունից: Բայց փորձիր մտերիմներիդ բացատրել, որ գեյ ես: Ֆուտբոլը թաքցրել է իմ գաղտնիքը, ինձ մեծ երջանկություն պարգեւել: Հիմա գաղտնիքը բացահայտված է: Ես ազատ եմ եւ կարող եմ շարունակել կյանքս», – BBC-ին խոստովանել է Ռոջերսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ