Հաշվի առնելով ներկայիս քաղաքական իրավիճակը` կոչ եմ անում իմ կուսակից ընկերներին մասնակցել սույն թվականի փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններին` քվեարկելով ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, քանի որ վերջինս նախագահի միակ թեկնածուն է, ում ծրագրային դրույթները համապատասխանում են իմ քաղաքական հայացքներին:
Միաժամանակ պաշտոնապես հայտարարում եմ, որ այսուհետ դադարեցնում եմ իմ քաղաքական գործունեությունը ՀԺԿ շարքերում, քանզի վերջինիս որդեգրած քաղաքականությունը չի ծառայում իր հիմնարար արժեքներին:
Այս պահից ի վեր ինձ համարում եմ «Ժառանգություն» կուսակցության համախոհ:
Կարդացեք նաև
ՀԺԿ կուսակցության երիտասարդական խորհրդի արդեն նախկին նախագահ` Նարեկ Վարազդատյան
Նարեկ ջան, ինչպես ասւմ են, ո՞վ ես դու, Էդ ե՞րբ դարձար նախագահ, կամ կարող ե՞ս գոնե մեկ բան ասես, որ արել ես: Էդ ի՞նչ քաղաքական գործունեություն էիր ծավալում դու ՀԺԿ-ում: Քեզ էլ փչացրին տղա ջան: