Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի վերջո, մենք գիտենք՝ ում օբյեկտն են կառուցելու մեր թթվածնի հաշվին»

Փետրվար 16,2013 19:47

Քանաքեռ-Զեյթունի ընդհանուր իրավասության դատարանում երեկ տեղի ունեցավ Սուրենյան պուրակի գործով դատական նիստը: Առանց հանրային լսումներ կազմակերպելու, առանց բնակիչներին տեղյակ պահելու կանաչապատ տարածքը ցանկապատվել է, և պատրաստվում են իրականացնել մեծածավալ շինարարություն: Բնակիչները հայց են ներկայացրել ընդդեմ  «Մեծ Մահակ» ՍՊԸ-ի ՝ կասեցնելու շինարարական աշխատանքները: Պատասխանող կողմի ներկայացուցչի առարկությամբ՝ արգելվեց նկարահանումներ անցկացնել նիստի ժամանակ:

Պատասխանող կողմի ներկայացուցիչը միջնորդություն ներկայացրեց՝ համաձայն որի բնակիչները պարտավորվում են եռօրյա ժամկետում «Մեծ Մահակ» ՍՊԸ-ին փոխհատուցել 2մլն. 90 հազար ՀՀ դրամ՝ ընկերությանը հասցված վնասների համար: Եթե եռօրյա ժամկետում բնակիչները չվճարեն տույժը, պիտի այլևս չխոչընդոտեն շինարարական աշխատանքներին:

Դատարանը մերժեց պատասխանող կողմի միջնորդությունը՝ բավարար ապացույցներ չներկայացնելու պատճառով: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ մարտի 14-ը ժամը 10:30:

Ըստ հայցվոր Գ. Հայրապետյանի սա առաջին դեպքը չէ, որ ՀՀ քաղաքացիներին զրկում են առանց այն էլ սակավ կանաչապատ տարածքներից: «Մենք գործելու ենք: Այս հարցը դառնալու է հանրային հնչեղության հարց, նամակ ենք գրելու պարոն Մարգարյանին, Մաշտոցի պուրակի օրինակով նստացույցեր կկազմակերպենք, բայց մենք չենք թողնի, որ կպնեն մեր մի բուռ թթվածնին»:

Բնակիչների խոսքերով, եթե տարածքում իրականացնեն շինարարություն իրենք կզրկվեն նույնիսկ այդ փոքրիկ, բայց հարազատ հանգստի վայրից. «Ի վերջո, մենք գիտենք՝ ում օբյեկտն են կառուցելու մեր թթվածնի հաշվին»:

Մարինե ՂԱԶԱՐՅԱՆ

Surenyan purak

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728