Կդառնա՞ նախարարը կրկին քաղաքապետ
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց ՀՀ նախագահի հանրապետական թեկնածուին դիմավորելու համար, ի թիվս Կենտրոն վարչական շրջանից ընտրված ՀՀԿ-ական պատգամավորների, սպասում էր նաեւ տրանսպորտի եւ կապի նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Աստիճանների ներքեւում, որտեղ նախագահի թեկնածուին դիմավորելու համար հավաքված էին հասարակ քաղաքացիները, մի կին, ճեղքելով կարգ ու կանոն ապահովող երիտասարդների պատնեշը, վազեց ու փաթաթվեց Գագիկ Բեգլարյանին` ասելով, որ հատուկ իր համար այսօր մոմ է վառել: Կինը չցանկացավ ասել իր անուն-ազգանունը, դեռ մի բան էլ հարցս հեգնելով` «ինձ սաղ աշխարհն ա ճանաչում»:
Կարդացեք նաև
Գագիկ Բեգլարյանի եւ կնոջ զրույցը` տեսանյութում:
Լրագրողները Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեցին, որքանո՞վ են իրական այն լուրերը, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում, ինքը դարձյալ հնարավոր է դառնա Երեւանի քաղաքապետ: Բեգլարյանը, սակայն, հարցը լսելուց հետո ասաց, որ բոլոր հարցերին ինքը կպատասխանի միայն ընտրություններից հետո:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ