Բողոք-նամակ
ԿԸՀ նախագահ պ-ն Տ. Մուկուչյանին
ՀՀ Արտաքին գործերի նախարար պ-ն Է. Նալբանդյանին
Լեհաստանի Հանրապետությունում բնակվող մի խումբ ՀՀ քաղաքացիների անունից
Ողջունում ենք Ձեզ և Ձեր ղեկավարած գերատեսչության բոլոր աշխատակիցներին: Անգամ խիստ զբաղվածության պայմաններում չենք դադարում հետևել Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, որպես ՀՀ լիիրավ քաղաքացի՝ կիսում ենք հայաստանյան կյանքին առնչվող բոլոր ձեռքբերումներն ու բացթողումները: Ցավով ենք արձանագրում հատկապես բացթողումները՝ Սահմանադրության խախտման օրինակների տեսքով:
Մոտենում են նախագահական ընտրությունները, և որպես Հայաստանի ապագայի համար պատասխանատու քաղաքացիներ՝ մենք ևս ցանկանում ենք (այս պարագայում կցանկանայինք) մեր քվեի գնով, Սահմանադրական կարգի համաձայն, մեր մասնակցությունն ապահովել սույն գործընթացում: Սակայն Սահմանադրության կոպիտ խախտման պատճառով զրկված ենք մեր քաղաքացիական պարքը կատարելուց: Կարծում եմ՝ քաջատեղյակ եք Սահմանադրության 30-րդ և 60-րդ հոդվածների 1-ին մասերին և տեղյակ եք նաև դրանց անիրագործելիությանը, ուստի պահանջում ենք անհապաղ կյանքի կոչել դրանք և վերականգնել մեր ընտրական իրավունքը:
Քանի դեռ վերոհիշյալ հոդվածները կասեցված են, խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանություններին՝ սեփական քաղաքացուն արհեստականորեն պետականամետ գործընթացներից դուրս մղելու մեջ: Մեր վրդովմունքն ենք հայտնում գալիք ընտրությունների ոչ լեգիտիմության կապակցությամբ և իրավացիորեն քրեականացնում ենք ՀՀ իշխանությունների նմանօրինակ պահվածքն ու քաղաքականությունը:
Մեր խորին հարգանքները
Կարդացեք նաև
Նամակը կազմեցին ՀՀ քաղաքացիներ
Գևորգ Քեհյանը
Հովհաննես Գևորգյանը