Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթեր` ՀՀԿ-ական շարֆերի համար (Տեսանյութ)

Փետրվար 16,2013 19:03

«Մոսկվա» կինոթատրոնի մոտ ՀՀԿ-ի «Դեպի ապահով Հայաստան» շարֆերի համար մարդիկ  իրար հերթ չէին տալիս

 

«Ժողովուրդ, մի րոպե համբերեք, բոլորիդ էլ կհասնի»,- այս արտահայտությունը «շարֆ բաժանող» ՀՀԿ-ական ակտիվիստ երիտասարդները անընդհատ կրկնում էին, բայց ժողովուրդն այդպես էլ չէր համբերում: Այսօր «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Դեպի ապահով Հայաստան» շարֆերի մի իսկական տոնավաճառ էր:

Նախագահի հանդիպումից առաջ այկստեղ ՀՀԿ-ական ակտիվիստ երիտասարդները հավաքվածներին շալեր, դրոշներ ու նախընտրական այլ ատրիբուտներ էին բաժանում, հերթ էր գոյացել միայն շարֆերի «բաժնում»: Aravot.am-ը մի քանիսից հետաքրքրվեց` ինչների՞ն են պետք այդ շարֆերը: «Սա հիշողություն ա, ինչ-որ տեղ հիշվելու բան ա»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը, ով չցանկացավ անուն-ազգանունը հրապարակել, բայց լուսանկարվելուց չխուսափեց: Հետաքրքրվեցինք` ի՞ նչ հիշողություն է այդ շարֆն իր մեջ արթնացնելու` նախագահական ընտրությունների՞ ն, թե՞  ՀՀԿ-թեկնածուին նվիրված: Տղամարդը պատասխանեց. «Կոնկրետ, եթե ուզում եք իմանաք, նախագահական ընտրությունները շատ կարեւոր միջոցառում ա»: Մի կին էլ, ով մեր հարցին ի պատասխան ասաց, որ իր անուն- ազգանունն է` ուսուցչուհի, նկատեց. «Դա ինձ համար մեր ազգային դրոշի, նախագահական ընտրությունների խորհրդանիշ ա, սիրուն Հայաստան տեսնելու ցանկությամբ»: Ասաց նաեւ, որ ինքը Սերժ Սարգսյանի համակիրներից է: Ոմանք էլ, հիմնականում տարեց կանայք, հարցին` ինչների՞ դ է պետք այդ շարֆը, պատասխանում էին. «տաք ա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ծախված ժողովուրդ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728