«Հայ մարդը երբեք այլեւս իշխանավորի առջեւ չի ծնկելու: Աստվածաշունչն ասում է, որ առաջինները կդառնան վերջինները, վերջինները՝ առաջինները, բայց պայքարը հայ ժողովուրդը մի անգամ կտանի դեպի հաղթանակ՝ 20 տարվա ընթացքում: Խոսքի ժամը անցնում է: Փետրվարի 18-ին միասին տոնելու ենք նոր Հայաստանի մեկնարկը, այդ նոր արշալույսը: Ես վստահ եմ, որ մեր պայքարը տանելու ենք ի կատար: Եթե ուզենանք եւ արդեն ուզում ենք՝ հայ ժողովուրդը հաղթելու է: Ինձ պետք չեն կենացներ, բարձր գոչյուններ, ինձ պետք չեն մատաղներ, եթե հայ ժողովուրդը այս վիճակի մեջ է: Հայ ժողովուրդը մի անգամ հաղթելու է: Բարի ընտրություն եւ հաղթանակ բոլորին»,- այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն իր ընտրողների առջեւ այսպես ամփոփեց քարոզարշավը: Վերջում նա կոչ արեց՝ «Պատրաստվենք վերջնախաղի՝ ժողովրդի կողմի՛ց»:
Այս պահին ելույթ է ունենում «Ռեինկարնացիան»
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ