Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը հանդիպել է բլոգերներին և սոցցանցերի ակտիվ օգտատերերին

Փետրվար 16,2013 18:16

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում բլոգերների և սոցիալական ցանցերի մի խումբ ակտիվ օգտատերերի հետ: Հանդիպման սկզբում նախարարը շնորհակալություն է հայտնել բլոգերներին՝ հրավերն ընդունելու համար և շեշտել, որ հանրային հատվածի հետ անմիջական համագործակցությունը կարևոր նպաստ է բերում  կրթության ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Հանդիպման մասնակիցները  նախարարին ներկայացրել են  բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել  են ավագ դպրոցների գործունեությանը, բուհական ընդունելության ընթացակարգին և շտեմարաններին, դպրոցական դասագրքերին, ասպիրանատական տեղերի հատկացմանը, գիտական կոչումներին և  աստիճանաշնորհմանը, ինչպես նաև միջազգային կրթական ծրագրերին, տարկետման իրավունքին և բազմաթիվ այլ խնդիրների: Նախարարը սպառիչ պատասխանել է բոլոր հարցերին, որոնց շուրջ ծավալվել է բուռն ու շահագրգիռ քննարկում: ՀՀ-ում սպասվող առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում անդրադարձ է եղել նաև ՀՀ ԿԳ նախարարի կողմից կրթական մի քանի հաստատությունների ղեկավարների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերին, որոնց  հետ կապված՝ բլոգերներն ու Ֆեյսբուքի օգտատերերը ներկայացրել են իրենց մոտեցումներն ու կարծիքները: Հանդիպման մասնակիցներն այս համատեքստում դրական են գնահատել նախարար Ա. Աշոտյանի հանրային  գործունեությունը և  քաղաքացիական ակտիվությունը, ինչը, ըստ մասնակիցների, նպաստում է նաև կրթական խնդիրների և ոլորտում բարձրացված հարցերի օպերատիվ լուծմանը: Հանդիպումն անցել է անկաշկանդ և  ջերմ մթնոլորտում՝ ոչ պաշտոնական ձևաչափով:

“Ես շատ եմ սիրում քննադատություն. եթե քննադատական խոսքը բովանդակային խնդիր է պարունակում, դա ինձ համար հաճելի է, որն հետո վերածվում է ինտելեկտուալ պայքարի և գործունենության խթանի: Ուզում եմ խնդրել բոլորիդ, որ այսուհետ ևս ակտիվորեն հետևեք կրթության ոլորտին և ներկայացնենք ձեր դիտարկումները: Հավատացնում եմ, որ դրանք անհետևանք և անարձագանք չեն մնա “,- հանդիպման ավարտին դիմելով բլոգերներին՝ նշել է  ՀՀ ԿԳ նախարարը:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728