Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ն իր զգալի ներդրումը կունենա Սերժ Սարգսյանի վերընտրվելու գործում

Փետրվար 16,2013 18:15

Այսօր տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության ընդլայնված վարչության  հերթական նիստը կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:

Վարչությունը լսեց ՕԵԿ տարածքային մարմինների հաշվետվությունները կուսակցության կառույցների աշխատանքների մասին և ամփոփեց 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների քարոզարշավին «Օրինաց երկիր» կուսակցության մասնակցության հետ կապված աշխատանքները:

«Օրինաց երկիր» կուսակցության գլխավոր քարտուղար Արթուր Ղուկասյանը ներկայացրեց, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Երևան քաղաքի վարչական շրջանների և ՀՀ բոլոր մարզերի ՕԵԿ անդամների և ընտրողների հետ և ներկայացրել կուսակցության դիրքորոշումները:

Արթուր Բաղդասարյանը դրական է գնահատել հանրապետության ողջ տարածքում ստեղծված ՕԵԿ շտաբների աշխատանքը, և նշել, որ կատարված աշխատանքը համոզմունք է տալիս առ այն, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն իր զգալի ներդրումը կունենա նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վերընտրվելու գործում:

Արթուր Բաղդասարյանը հորդորել է ներկաներին կուսակցության կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովներում ներկայացված ՕԵԿ անդամների միջոցով առաջիկա օրերին ևս ակտիվորեն մասնակցել ՀՀ «Ընտրական օրենսգրքով» սահմանված ընտրական գործընթացներին` նպաստելով փետրվարի 18-ին արդար և ժողովրդավարական չափանիշներին համահունչ ընտրություններ կազմակերպելուն և անցկացնելուն:

Նիստում նաև անդրադարձ եղավ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական հարցերի այլ շրջանակի:

«Օրինաց երկրի» մամուլի հաղորդագրություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Օեկ, իսկ հետո՞ ինչ՛: Չէ՛ որ թալանով երկիր չես պահի: 5 տարի անց, մի՞ թե՛ այս մոլորակում չեք
    լինելու: Իսկ եթե դուք չլինեք, ձեր հետնորդները կլինեն, իսկ հայությունը՝ ողջ աշխարհով մեկ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728