Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ, իմ սերը կարճ սկիզբ ունեցավ, ես ուզում եմ շարունակել այն». Տղայի պատասխանը աղջկան

Փետրվար 16,2013 18:13

2 տարի առաջ նրանք շատ լավ ընկերներ էին, հարազատներ, «գիժ սիրահարներ», ապագա ամուսիներ: 2 տարի առաջ նրանք չէին կարողանում ապրել մեկ օր առանց իրար հանդիպելու: Նրանց բոլորն ասում էին. «Երանի ձեզ պես բոլորն էլ երջանիկ լինեն»: Փշրանքներ են մնացել անցյալից: Սուսաննան միայն զգացմունքներն է պահել սրտում՝ թախիծ, սեր, կարոտ:
Աշխատում էր երևանյան խանութներից մեկում որպես վաճառողուհի: Նոր էր ընդունվել, երբ արժանացավ տեղացի երիտասարդներից մեկի ուշադրությանը: Բանն այն է, որ Ռոբերտը (այդպես է տղայի անունը), մի անգամ այցելելով խանութ ու տեսնելով աղջկան, մենեջերին հարցնում է. «Այս սիրունիկը նո՞ր աշխատող է»: Հետագա օրերին առիթը բաց չի թողնում խանութ գնալու. «Կգար հաց կառներ, մեկ էլ մի քիչ հետո կգար՝ բա մոռացա աղ էլ պետք ա առնեի: Ամեն ինչ անում էր, որ ես սպասարկեի նրան»,-պատմում է Սուսաննան: Հավելում է՝ երբեմն երիտասարդը բավական երկար էր մնում խանութում և խոսեցնում էր իրեն: Աղջիկը սկզբում խուսափում էր նրանից: Ռոբերտը նույնիսկ ցանկացավ նրան ուղեկցել տուն: «Քայլում էի` ոչինչ չնկատելով, բայց երբ հասա կանգառ, զգացի, որ թիկունքիս ետևում ինչ-որ մարդ է կանգնած, շրջվեցի: Նա էր»,-պատմում է Սուսաննան: Հիշում է՝ ուզում էր բարկանալ իրեն հետապնդելու համար, սակայն ոչինչ չի ասում. գուցե ինքը սխալվել էր: Սակայն ստացվում է այնպես, որ երկուսն էլ նույն երթուղայինն են նստում, և տղան իջնում է այնտեղ, որտեղ աղջիկը կանգ է առնում: «Հիմա արդեն համոզված էի, բայց ամաչում էի ինչ-որ բան ասել, սկսեցի արագ քայլել, մեկ էլ հանկարծ կանչեց՝ Սուս սպասիր, մի գնա»,-պատմում է աղջիկը: Սուսաննան դադարեցնում է քայլերը: Տղան հնարավորինս մոտենում է իրեն, խորաթափանց նայում աչքերի մեջ և ասում. «Ես քեզ սիրում եմ», «Հնարավոր չէ»,-առարկում է աղջիկը: Տղայի հարցին, թե ինչու այդպիսի բան չի կարող լինել, Սուսաննան պատասխանում է. «Չես ճանաչում ինձ»:
-Ո՞նց թե, ես ամբողջ օրը քեզ հետ եմ:
-Ոչ, դու ամբողջ օրը իմ կողքերն ես պտտվում, բայց ինձ հետ չես:
-Ամեն դեպքում սիրում եմ քեզ:

-Քո սերը կարճ կյանք ունի:
Վերջին խոսքերը Սուսաննան հիշեց մեկ տարի հետո: Սակայն արտասանելուն պես արագ քայլերով հեռացավ՝ չթողնելով, որ նա բաց անի բերանը: Նոր անակնկալ էր սպասվում աղջկան: Հաջորդ առավոտ աշխատավայրում Սուսաննան ծաղկեփունջ է տեսնում, մտածում է՝ իր կոլեգաններից մեկի համար է: Ռոզան՝ գործընկերուհին, մոտենում է նրան ու ականջին շշնջում. «Սա քեզ համար է»: Այնուհետև հանդիսավոր ձևով ասում է, որ մի երիտասարդ է բերել ու թողել այդտեղ: Նրա խոսքով` երիտասարդը բարձրահասակ էր, թմբլիկ, գանգուր մազերով, կապույտ աչքերով: «Մտածեցի Արմաննն է (նրանք նախկինում համադասարանցիերն էին): Վերջերս նրա կողմից էլ էի որոշակի ուշադրություն նկատում, մանավանդ որ վերջին խոսակցության ժամանակ հարցրել էր, թե ինչ ծաղիկներ եմ սիրում»: Աղջիկը ծաղիկը սիրով տանում է տուն, սակայն հաջորդ օրը տղայի այն հարցից, թե արդյոք ծաղիկը դուրը եկավ, շփոթվում է. «Ո՞նց, դա դո՞ւ էիր…», Ինչի՞ ուրիշն էլ կա»,-հարցնում է Ռոբերտը: «Բան չասացի և գնացի գործս անելու, մեկ էլ նա բարձրաձայն ասաց մենեջերին. «Էս աղջկան ասեք, թող սիրի ինձ»: Սուսաննան խոստովանում է՝ համակրում էր տղային. «Երբ ինչ-որ մեկը հետաքրքրվում է քեզանով, սովորաբար քո մեջ էլ է ինչ-որ բան փոխվում, եթե, իհարկե, որոշ չափով նա դուր է գալիս քեզ: Ես զգացմունքներ ունեի, մանավանդ երբ նա համարձակ էր»: Մի քանի արկածներից հետո, տուն ուղեկցելու ճամփին, ինչը տղայի համար մշտական բնույթ էր կրում, աղջիկը ասում է. «Էնքան արեցիր, սիրահարվեցի»:
Ուղիղ մեկ տարի շատերը նախանձում են նրանց, ուղիղ մեկ տարի գժություն են անում: Սակայն Ռուսաստանից կարճ ժամանակով Երևան են ժամանում տղայի ընկերն ու նրա քույրը, այդ իսկ պատճառեվ Ռոբերտը երկար ժամանակ անցկացնում նրանց հետ: Սուսաննան շտապում է խանդել: «Նրան դա դուր էր գալիս, նույնիսկ ինքն էր դրդում՝ թե Ռիման շատ սիրուն աղջիկ է: Երբ բոլորով հավաքվում էինք նա ինձ, կարելի է ասել, անտեսում էր ու խոսում նրա հետ: Չդիմացա ասացի, որ բաժանվելու ենք»,-պատմում է աղջիկը: Անկեղծանում է՝ իր ուզածը տղային լքելը չէր, հակառակը, ուզում էր նրան ետ պահել Ռիմայից, սակայն ապարդյուն. տղան նույնիսկ չի առարկում: «Հոգնել եմ էս անիմաստ կռիվներից, թող քո ասածը լինի, լավ մնա»: Երկար ժամանակ Սուսաննան ուշքի չէր գալիս կատարվածից, երկար ժամանակ չէր կարողանում զսպել արցունքները, համբերում էր, գիտեր, որ շուտով Ռոբերտի ընկերն ու նրա քույրը ետ են գնալու: Բայց նույնիսկ նրանց գնալուց հետո էլ երկար ժամանակ ոչ մի լուր չի լինում տղայից և միայն մեկ տարի անց, երբ արդեն կրքերը փոքր-ինչ հանդարտվում են, նրան տեսնում է այլ խանութում, որտեղ տեղափոխվել էր աշխատելու Սուսաննան: «Դիտմամբ էի հեռացել այն խանութից, ուզում էի մոռանալ նրան, չտեսնել ու չտառապել»,- ասում է աղջիկը:
Որոշ ժամանկ անց Ռոբերտը հիշում է Սուսաննային, այցելում է նրա աշխատավայր: Աղջիկը ձևացնում է, թե նրան չի տեսնում, բայց իզուր. Ռոբերտը սպասում է մինչև նա ավարտի գործը և ուղեկցում է դեպի տուն. «Ես քեզ չեմ մոռացել, խնդրում եմ` լսիր ինձ, արի միասին լինենք»,-ասում է նա: Սուսաննայի հարցին, թե ինչու մինչ այդ չէր հիշել իրեն, տղան պատասխանում է. «Ես երբեք էլ չեմ մոռացել, պարզապես մեղավոր էի զգում ինձ, միշտ էլ ուզեցել եմ գալ: «Քո սերը շատ կարճ կյանք ունեցավ»,-կշտամբում է աղջիկը, իսկ տղան առարկում է. «Ոչ, իմ սերը կարճ սկիզբ ունեցավ, ես ուզում եմ շարունակել այն»:
«Չգիտեմ, թե ինչ կատարվեց ինձ հետ, շատ ուրախ էի, բայց վախենում էի, այնուամենայիվ, մի քանի օր հետո ասացի, որ հնարավորություն կտամ: Չեմ փոշմանել: Հիմա շատ երջանիկ եմ, գիտեմ, որ անիմաստ ժամանակ եմ կորցրել»,-ասում է աղջիկը:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728