«Պաշտոնական Երեւանը կհրաժարվի Թուրքիայի հետ ստորագրված արձանագրություններից, եթե Անկարան շարունակի ձգձգել դրանց վավերացումը», – հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին տված հարցազրույցում։
Հայաստանի նախագահը նշել է, թե եթե Թուրքիան չի վավերացնում Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները, ապա Հայաստանը կարող է դրանք հանել իր խորհրդարանի օրակարգից եւ չեղյալ հայտարարել դրանց տակ դրված ստորագրությունը։
«Իսկ դրանից հետո, եթե Անկարան, այդուամենայնիվ, ցանկանա բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, ապա անհրաժեշտ կլինի անցկացնել նոր բանակցություններ՝ նոր պայմաններով», – ընդգծել է Սերժ Սարգսյանը։
«Ազատություն» ռադիոկայան
մեծարգո՝ սս: Հանկարծ նման բան չանես: Թեպետ՝ թշնամի, բայց հարևան երկիր են, մեղք են, թող
ապրեն, թե չէ առանց քո արձանագրությունների կոչնչանան աշխարհի երեսից:
Ավելի լավ է դու գրքեր գրի թե ինչպես ես զեղջ գնով՝ դիզվառելիք, պարատանույթ և անվորակ սերմով երկրի գյուղատնտեսությունը ոտքի կանգնեցնելու: Դա էլ կլինի քո Բրեժնեվյան ,,малая
земля,,-ն և գրողների միությունը քեզ իր շարգերը կնդունի: Դա ևս մեկ առիթ կլինի շալախո
պարելու և կենացներ ասելու:Կեցցե՝ խավարամտությունը և դավառամտությունը՝ ուռաաաա…..