Տիկին Արմենուհին էլ ծուռ է նայում արդեն ամուսնուն
«Սերժ Սարգսյանը հերիք ա, 10-ը տարի մեզ կերել ա, թող էթա Սիսիան»,-այսօր գոռում էին Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները՝ թեկնածուի քարոզարշավի ամփոփման ժամանակ:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ թույլ չի տա, որ որեւէ է մեկը, անգամ Սերժ Սարգսյանը ծաղրի ՀՀ քաղաքացուն:
Նա դիմեց շտաբի պետին՝ Հովիկ Աբրահամյանին, բոլոր մարզպետներին, որ «եթե մենք մի հատ էլ ապացույց գտնենք խախտումների, դուք անուն առ անուն պատասխան եք տալու մեր ժողովրդի առջեւ: Սա ես սիրով չեմ ասում: Արմենուհին էլ ինձի արդեն ծուռ է նայում, նա կուզենար, որ ես այսօր ժպիտով խոսեի: Բայց այսօր ժպիտի պահ չէ: Այս ամեն ինչը չի բերի իրենց ակնկալած արդյունքի, ինչ էլ ուզում է անեն: Աշխարհը կույր չէ, ամեն ինչ էլ տեսնում է: Ով ձեռք է բարձացնումմ ՀՀ քաղաքացու նկատմամբ, ձեռք է բարձրացնում մեր Արագածի, Մասիս սարի, մեր երեխաների նկատմամբ: Վ՛ոն, ինքը տեղ չունի մեր հայրենիքում: Եթե ուզում են ծաղրել ՀՀ քաղաքացուն, եթե դա է իրենց բառապաշարի վերջին զենքը, եթե դա հայ մարդու վերջին զենքն է, թող իրենք մտածեն, որովետեւ հայ ժողովուդը արդեն մտածում է: Եթե մենք լինենք միահամուռ, ուժեղ, հետեւողական, ես պահում եմ ձեր ձայնը, դուք պահում եք իմ ձայնը, եւ փետրվարի 18-ին թող պատրաստվեն Հայաստանի մեծ հեղափոխության: Կունենանք աշխատատեղ, աշխատավարձի վբարձրացում, հարուստ գյուղ, արտագաղթի վերացում, մեծ վերադարձ: Թող ոչ մեկը չասի, որ սրանք հուզական խոսքեր են: Սրանք Հայաստանի առաջատար տնտեսագետների աշխատանքի արգասիքն են: Եթե ուզում եք, ես կներկայացնեմ, թե ով է լինելու ձեր իշխանությունը, ձեր դատավորները, որ ձե՛զ են ծառայելու: Աստված օրհնի եւ մեզ, եւ մեր երազանքների Հայաստանը»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով սարեր շարժելու խոստմանը, նա խոստացավ, որ այդ սարերը շարժելու է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ստի, կեղծիքի, ստրկամտության, ստորաքարշության, գավառամտության, ոհմակային մտածողության,
քարանձավային հնարքներով երկիրը իշխելու մեթոդները հոկտեմբերի 27-ից ներդրվեց մեր երկիր, և
գթավ լայն տարածում, քանի որ ժողովուրդն բերվեց այն վիճակի, որ նրա համար ընդունելի դառավ
ցանկացած ստորացուցիչ վիճակ, հանուն գոյատևման: Իհարկե ազգի տականքների միջամտությամբ,
որոնք գոյություն ունեն ցանկացած ազգում: