Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բացվեց Մկրտիչ Սեդրակյանի «Դիմանկարներ» խորագրով ցուցահանդեսը

Փետրվար 16,2013 17:52

40061_b«Մեր սերունդը սովորել է մեծն նկարչից թե մարդկային վերաբերմունք, թե նկարչություն»,-այսօր Մկրտիչ Սեդրակյանի «Դիմանկարներ» խորագրով ցուցահանդեսի ժամանակ նշեց Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը:

Նրա պնդմամբ Սեդրակյանը հրաշալի մարդ եւ վարպետ էր, ով կերպարվեստում ուներ իր հստակ դիրքը: Դիմանկարների շարքում վարպետը ցույց է տվել իր ժամանակների եւ մտերիմների այն կերպարները, որոնք իր համար հարազատ են եղել:

Մկրտիչ Սեդրակյանի ստեղծագործությունները ցուցադրվել են Մոսկվայում, Ս. Պետերբուրգում, Ալմա-Աթայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Շվեցարիայում, Թունիսում, Լիբիայում, ԱՄՆ-ում, Կանադայում:

Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երեւանում, Էջմիածնում, Սան-Խոսեում, Սան-Ֆրանցիսկոյում, Լոս-Անջելեսում:

Արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր Վիգեն Ղազարյանի խոսքով նկարչի ինքնանկարներում թերեւս ավելի ցայտուն են դրսեւորված ինչպես ներքին ապրումների խորությունը, այնպես էլ դասական ռեալիստ գեղանկարչի մեծ վարպետությունը: Դրան նպաստում է եւ այն, որ վարպետը միայն իր հետ է եւ ինքն իրենից ոչինչ չունի քողարկելու:

Նկարիչ Ֆերդինանտ Մանուկյանի համոզմամբ վարպետը հաստատել է իր տեղը հայ մշակույթի եւ կերպարվեստի բնագավառում:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728