«Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք»-ի շրջանակներում և գիրք նվիրելու օրվա կապակցությամբ փետրվարի 19-23-ը անցկացվելու է «Գրքի բանկ» ծրագիրը:
Այդ օրերին մի շարք թանգարաններ կարող եք այցելել` նվիրելով գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գրքեր: Հավաքված գրքերը փոխանցվելու են Շիրակ, Լոռի, Տավուշ, Վայոց Ձոր և Սյունիք մարզերի համայնքային գրադարաններին:
Ծրագիրն իրականացնում է «Ֆլեշմոբ դիվիզիա» ՀԿ-ն՝ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ ՄԶԳ-ի ու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
«Անցյալ տարի իրականացրած «Մուտքը գրքով» ծրագիրը շատ հաջող անցավ: Հավաքվեց 23 հազար գիրք, որոնք փոխանցվեցին համայնքային գրադարններին: Քանի որ մարդիկ դրանից հետո էլ ցանկանում էին գրքեր նվիարաբերել, որոշեցինք անցկացնել «Գրքի բանկ» ծրագիրը: Անունն իր մեջ արդեն ենթադրում է, որ տարվա ընթացքում էլի միջոցառումներ են լինելու»,- ասում է«Flashmob division» համահիմնադիր, «Գրքի բանկ» ծրագրի ղեկավար Էդուարդ Լեվանյանը: Իր խոսքով, ծրագրի նպատակն է` հասարակության մեջ ամրապնդել գիրք նվիրելու մշակույթը, տարածել օրվա խորհուրդը: Էդուարդն ասում է, որ համայնքային գրադարանները ընտրվել են ոչ միայն աջակցության, այլ նաեւ մայրաքաղաքում բնակվողների մշակութային պատասխանատվության զարգացման համար. «Սա եւս մեկ առիթ է, որ մարդիկ այցելեն թանգարաններ»:
Եթե ցանկանում եք մասնակցել ծրագրին, ապա պետք է թանգարանի դրամարկղում նվիրեք գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գիրք: Ձեր անունը և ստորագրությունը կամրագրվի գրքի վրա, որի արդյունքում «Գրքի բանկ» ծրագրի կայքից կարող եք իմանալ, թե որ գրադարանում է Ձեր նվիրած գիրքը։
Ելնելով անցյալ տարվա արդյունքներից, «Գրքի բանկ» ծրագրի ղեկավարը հուսով է, որ կհատեն 10 հազար կտոր գրքի շեմը կհատեն:
Արամ Արարատյան