Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

IDitord-ը ընտրախախտումների մասին ստացել է 90 ահազանգ (Տեսանյութ)

Փետրվար 16,2013 17:43

Սամվել Մարտիրոսյանը ամփոփեց IDitord-ի աշխատանքները

Այսօր Մեդիա կենտրոնի հյուրն էր տեղեկատվական անվտանգության փորձագետ, IDitord.org-ի համակարգող Սամվել Մարտիրոսյանը, ով ամփոփելով IDitord-ի աշխատանքները` արձանագրեց, որ ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների` նախագահական ընտրապայքարում առկա են զուսպ ցուցանիշներ. «Ստացել ենք ընտրախախտումների վերաբերյալ 90 ահազանգ, մինչդեռ խորհրդարանական ընտրությունների պարագայում դրանք 500-ն էին: Յուրաքանչյուր քաղաքացի, ով ականատես է եղել ընտրախախտման, կարող է ահազանգել IDitord-ին: Բացի այդ, այս անգամ ահազանգերն առավել վստահելի էին: Ոչ անոնիմ ահազանգերը համարվում են վստահելի: Խորհրդարանական ընտրությունների շուրջ ահազանգերի կեսը վստահելի են եղել, իսկ նախագահական ընտրությունների պարագայում` գրեթե 90 տոկոսը:

Դերակատարություն ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը, որը մեծ քանակությամբ ահազանգեր էր հավաքագրել բնակչությունից եւ ներկայացրել IDitord-ին»:

Մարտիրոսյանը հավելեց, որ 16 դեպքում ընտրախախտումների մասին ահազանգերն արժանացել են արձագանքի, օրինակ` գլխավոր դատախազության եւ ոստիկանության կողմից. «Կաշառքի վերաբերյալ դեպքեր քիչ են գրանցվել: Իսկ սադրիչ հաղորդագրությունները IDitord-ում չեն հրապարակվել. օրինակ` «ամբողջ քաղաքին կաշառք է բաժանում» բովանդակությամբ ահազանգը»:

Փորձագետը նշեց,  որ IDitord-ի լրագրողների խումբը որոշ ահազանգեր անձամբ է ստուգել եւ հրապարակել փաստեր, որոնք հասանելի են ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար:

Սամվել Մարտիրոսյանի խոսքով. «Վստահելի ահազանգերի թվի աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդիկ քիչ են վախենում, մինչդեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ առկա էր սեւ PR. կուսակցությունները անանուն եւ վարկաբեկող հաղորդագրություններ էին տարածում միմյանց մասին` չապահովելով ընտրությունների թափանցիկությունը»:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728