Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահի թեկնածուներ կան, որոնք «ատեստատ» չունենալով ցանկանում են «բուհ» ընդունվել». Արթուր Աղաբաբյան

Փետրվար 16,2013 17:18

«Կրթական համակարգը ոչ միայն գիտելիքը փոխանցելու միջոց պետք է լինի, այլեւ գիտելիք ստեղծելու միջոց: Կրթությանը զուգահեռ գիտությունը պետք է զարգացնել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը:

Նրա պնդմամբ կրթության ու գիտության ոլորտի բարեփոխումները գործող նախագահի նախընտրական ծրագրում է երեւում: Կրթության համակարգի վրա ռազմավարական ուշադրություն պետք է դարձնել.

«Կարելի է խոսել ծրագրերի մասին, սակայն անդրադառնալով նախորդ տարիներին կատարած քայլերին` տեսական եւ գործնական: Առաջադրված նախագահի թեկնածուներից մի քանիսի ծրագրերին անգամ չեմ էլ ծանոթացել, կան տեսական ծրագրեր, որոնք իրականացման ինչ հեռանկարներ կունենան դա անհայտ է: Չեմ ուզում սեւ փիառի տարբերակին դիմել, սակայն ունեցել ենք փորձ, կան գործնական վերլուծություններ»:

Ռեկտորի համոզմամբ նախագահի նախընտրական ծրագրերում տեղ են գտել մանկական հաստատությունների ստեղծումը, նոր տեխնոլոգիաների ներմուծումը: Ուշադրություն է դարձվում սոցիալապես անապահով ուսանողների վարձը նվազեցնելու համար, ինչը շատ է կարեւորվում:

«Բուհում եթե ատեստատ չկա, ընդունելության քննության մասին չենք էլ կարող մտածել: Այսօր նախագահի թեկնածուներ կան, որոնք «ատեստատ» չունենալով ցանկանում են «բուհ» ընդունվել»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728