ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատուն վստահ է, որ Րաֆֆիապաշտ Գյումրիում էլ Սերժ Սարգսյանը կհաղթի
Ինչպես տեղեկացրել ենք, նախագահի թեկնածուներից Գյումրիում ամենալավ ընդունելության արժանացել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, այն առումով, որ թատրոնի դահլիճը մարդաշատ էր, նստելու տեղ չկար, և ամենակարևորը մարդաքանակ չէին ապահովել, ոչ մեկին չէին հարկադրել գալ ու ունկնդրել այս թեկնածուին: Տեսնելով գյումրեցիներից շատերի համակրանքը Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ`Aravot.am-ը ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին հարցրեց` հիմա՞ էլ եք այն կարծիքին, որ Րաֆֆիապաշտ Գյումրիում Սերժ Սարգսյանը կհաղթի: «Միանշանակ մեր թեկնածուն կհաղթի, ես դրանում առավել քան համոզված եմ, և այդ համոզմունքը հիմք ունի: Այդ համոզմունքը իմ քաղաքական կարծիքն է, և ոչ միայն իմ , այլ` գյումրեցիների:
Իսկ այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ընդունելությունը ինչ-որ չափորոշիչներով համարվել է լավ, բայց ինչու՞ այդ ընդունելությունը չեն համեմատում մեր թեկնածուի ընդունելության հետ, որտեղ հրապարակում 10 հազար մարդ կար: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի ժամանակ ասենք 800 հոգանոց դահլիճում, ես չեմ կարող պնդել, ըստ ականատեսների, 300-400-ը երևանյան հյուրերն էին:
Գիտեք, ընտրական տեխնոլոգիաները լայն հնարավորություն են ստեղծում, մանավանդ որ քաղաքագիտությունը սարքածո գիտություն է և անընդհատ դինամիկ զարգացումների մեջ է իր նոր տեխնոլոգիաներով, իր նոր մեթոդոլոգիաներով: Չի կարելի զարմանալ, որ իրականում մեջ շատ քիչ քվե ունեցող անձի համար քարոզարշավը կազմակերպվի մեզ համար,մեզ` ի նկատի ունեմ ազգաբնակչությանը, դեռևս նոր մեթոդներ համարվող տեխնոլոգիաներով: Այնպես, ինչպես Օբաման կարող է վարսավիրանոցներով և շրջաններով շրջել և հանդիպել ընտրողների հետ, էդ նույնը կրկնօրինակել Հայաստանում , ես չեմ կարծում , որ դա մեծ հաջողություն կբերի: Հասկանում եք, եթե դա լիներ բացառիկ նոր տեխնոլոգիա, ես կողջունեի, չխոսենք Րաֆֆի Հովհաննիսյանի մասին, ես ընդհանրապես եմ ասում»,-ասաց Սահակ Մինասյանը :
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատուն չգիտի ոնց էին 10.000 հոգու զոռով հրապարակ քշել?
Էս մարդուն վաղուվ պետք էր գործից հանել, Գիզիրյանը դա չարեց, երևի ուներ իր հիմնավոր ՛՛հիմքերը՛՛:Էս ինչ էլ խուճուճ բառեր է օգտագործում, որ խելացի երևա? Դպրոցների վիճակին մի հատ նայեք, ու պարզ կդառնա թե ՀՀԿ նորօրյա կուսակցականը ինչպես է աշխատում: