Նախագահի թեկնածուներից ամենահետաքրքիր, ամենահյութեղ ընտրարշավը անցկացրել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Մեր քաղաքների եւ գյուղերի փողոցներում նրա հանդիպումները հասարակ մարդկանց հետ՝ ամեն մեկը մի համով պատմություն է, լրագրողական նյութ, որը պատկերացում է տալիս ոչ միայն այդ թեկնածուի շփվելու ոճի, մարդկային արժանիքների, այլեւ մեր ժողովրդի տրամադրությունների, մտածելակերպի մասին: Հենց այդ պատճառով է այդ թեկնածուն մեր թերթում եւ կայքում արժանացել ամենամեծ ուշադրության՝ դա, իհարկե, կարող եմ ասել աչքաչափով, քանի որ չեմ տիրապետում չափման մեթոդներին: Բայց դա չի նշանակում, որ մեր լրատվամիջոցը պաշտպանում է Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը:
Նախ ասեմ, որ «Ժառանգության» առաջնորդը, շատ համակրելի անձնավորություն լինելով, իմ թեկնածուն չէ: Ես պատրաստվում եմ ձայնս տալ Հրանտ Բագրատյանին եւ կարող եմ բացատրել, թե ինչու: Ես դեմ եմ միա՛յն կազմաքանդելուն, ինձ թվում է, կազմաքանդելու շատ ճիշտ մտադրությանը զուգահեռ՝ քաղաքական գործիչը կամ ուժը պետք է առաջարկի, թե ինչ է պատրաստվում դրա փոխարեն կառուցել: 90-ականներին նույնպես կային կազմաքանդողներ, արմատական հռետորաբանությամբ հանդես եկողներ՝ ԱԺՄ-ն, ՀՅԴ-ն, ՍԻՄ-ը, սակայն այսօր կարելի է արձանագրել, որ նրանք ոչ միայն չկազմաքանդեցին արատավոր համակարգը, այլեւ 98-ից հետո սկսեցին նպաստել, եւ որոշները առայսօր նպաստում են շատ ավելի վատ համակարգի ստեղծմանը, քան այն, որը կար 90-ական թվականներին: ՀԱԿ-ը, ի տարբերություն հիշյալ ուժերի, ուներ որոշակի ծրագրեր, նախեւառաջ՝ տնտեսական: Այդ ծրագրերի հեղինակը Հրանտ Բագրատյանն էր, իսկ այս ընտրարշավում նա ներկայացրեց նաեւ քաղաքական բարեփոխումների եւ այլ ծրագրեր: Ես քվեարկելու եմ այդ ծրագրերին կողմ:
Բայց դա իմ՝ որպես քաղաքացու, անհատական դիրքորոշումն է: Ես շատ հեռու եմ ի պաշտպանություն որեւէ թեկնածուի կոչեր անելուց: Ես չեմ հարցրել «Առավոտի» աշխատակիցներին, թե ինչպես են նրանք քվեարկելու երկուշաբթի օրը, որովհետեւ դա մեր մասնագիտական պարտականություններից դուրս է: Համոզված եմ, որ լրատվամիջոցը, խմբագրությունը՝ իր ամբողջականության մեջ, չպիտի դիրքորոշում հայտնի, թե պաշտպանում է այս կամ այն թեկնածուին, ընդհանրապես չպիտի հանդես գա որպես որեւէ քաղաքական ուժի խոսափող: Հակառակ դեպքում այդ լրատվամիջոցի գրածները կամ ասածները դառնում են ոչ թե լրագրություն, այլ տաղտկալի սպիտակ եւ սեւ PR: Թերթերի եւ կայքերի մեծ մասը հենց դրանով էլ զբաղվում են եւ, ի դեպ, բացասական գնահատականների առյուծի բաժինը հասնում է ոչ թե գործող նախագահին, այլ մնացած թեկնածուներին:
Եթե որեւէ մեկը «Առավոտում» տեսակետ է հայտնում, դա «Առավոտի» տեսակետը չէ: Իմ տեսակետն այս առումով բացառություն չէ:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
10-15 տարի առաջ ԱՄՆ ամենախելացի տղան Բուշ-կրտսերը չէր: Կասեի նույնիսկ `հակառակը: ԱՄՆ-ը ընտրեց նրան: Երևի ընտրել չգիտեի՞ն: Կամ “նկարում էի՞ն” ձայները: Իրականում, ձայներ հավաքում են թիմերը, ոչ թե անհատները: Հայ ընտրողն էլ ձայնը տալիս է թիմին: “Գողականը հարգող” հայաստանյան ընտրողը իսկապես ընտրում է “հանրապետականների” թիմին: Մի պարզ և հասկանալի պատճառով` նրանք գողական տրադիցիաների պահպանողն ու ջատագովն են: Մնացած “անթիմ” թեկնածուները պարզապես ընտրության խաբկանք են ստեղծում`որը հասկանալով ծախվելով, որը բնական տհասության պատճառով: Իսկ Բագրատյանի “մեգաէկանոմիկան”, իհարկե, պրոֆեսիոնալ զառանցանք է: “Միկրո”-երկրում, որտեղ բուդկի տերը համարյա օլիգարխ է`խոսել մեգաէկանոմիկայից… Իհարկե երկու թիմ կար` ԼՏՊ և Ծառուկյանի: Բայց չուզեցին մեր ախպերները, հավես չունեին: Իմաստ ունի՞ որևէ ընտրություն Հայաստանում: Խիստ կասկածում եմ: Շեռժիկի ախպեր Շաշիկը Ղափանում 90%-ից ավել ձայն էր հավաքել: Կարծում եմ, 50-ը անկեղծ հավաքել էր: Է, մնացածն էլ թող նկարեն: Պադումայեշ, մեծ բան:
Համաձայն լինելով հոդվածում ներկայացված գրեթե բոլոր մտքերին, այնուամենայնիվ գտնում եմ, որ միայն պրագմատիկ և պրոֆեսիոնալ գործելակերպով հնարավոր չի լինի բարձր արդյունքներ արձանագրել՝ քանի դեռ մարդկանց ուղեղներում և հոգեբանության մեջ նստած է ավգիան ախոռների գարշահոտությունը: Հուսով եմ, հիշում եք, թե ինչպիսի դեպրեսիվ իրավիճակ ստեղծվեց նախ ԲՀԿ-ի, ապա և ՀԱԿ-ի՝ խաղից դուրս գալու հայտարարություններից հետո, սակայն շնորհիվ Րաֆֆիի անխորտակ լավատեսության և տղամարդկային ավյունի կարճ ժամանակի ընթացքում այնպիսի ընդվզման ալիք բարձրացավ երկրով մեկ, որ ընդվզողներն էլ, երևի թե զարմացան: Թեևվ գտնում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյան՝ նախագահ, Հրանտ Բագրատյան՝ վարչապետ տանդեմը ի վիճակի է շատ արագ երկիրը տանել թռիչքաձը զարգացման, այնուամենայնիվ, ընդօրինակելով Արամ Աբրահամյանին, կոչ չեմ անում ընտրել որևէ կոնկրետ թեկնածուի, այլ կոչս ուղղում եմ օրենքից դուրս գտնվող բոլոր քաղաքացիներին.
Բոլոր տեսակի ընտրազեղծարարներ և հարգելի ընտրակաշառվածներ, խնդրում եմ գիտակցեք, որ պղծելով ընտրությունները, դուք մասնակից եք դառնում սեփական երկրի թաղման արարողությանը, ուշքի՛ եկեք…
Հ.Գ. Հղում կատարելով ՛՛Առավոտի՛՛ առաջին էջում բերված սոց հարցման հետևալ արդյունքներին, որն ի դեպ՝ լիովին արժանահավատ եմ համարում, եկեք փոտրվարի 19-ին համատեղ պարզենք, պղծվե՞լ են արդյոք ընտրությունները, թե՝ ոչ:
1. Րաֆֆի Հովհաննիսյան (32%, 1,392 Votes)
2. Հրանտ Բագրատյան (17%, 742 Votes)
3. Ոչ մեկին (17%, 738 Votes)
4. Վարդան Սեդրակյան (15%, 680 Votes)
5. Սերժ Սարգսյան (12%, 547 Votes)
Ինչ խոսք, կոռեկտ չէ մասսայական ինֆորմացիայի միջոցներով `հրապարակավ, հորդորել քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին, քանի որ յուրաքանչյուրն ունի իր ,,ընտրյալը,,: Սակայն փորձեմ…..Շատերն այն կարծիքին են ,որ հաղթելու է գործող նախագահը,քանի որ ինչպես միշտ,օգտագործելու է (իմա.չարաշահելու է ) վարչական ռեսուրս կոչված լծակը:Իսկ գուցե օգնենք նրան վերընտրվել,բայց այն հույսով ու պայմանով,որ նա վերընտրվելուց հետո հանձնարարի ԱԺ-ին,ընդունել օրենք,որով, Հայաստանից մեկնողներին անվճար կտրամադրվի ինքնաթիռի տոմս և որոշ գումար`ԱՄՆ դոլարի կամ Եվրոյի տեսքով`դրսում որոշ ժամանակ`մինչև աշխատանքի տեղավորվելը, յոլա գնալու համար:Հակառակ դեպքում մի քիչ ,,սիրուն չի,,. այս մարդիք զզվում են մեզնից,իսկ մենք համառորեն չենք գնում և մեր ,,անհիմն,, պահանջներով իրենց շեղում ենք շինել երկիրը:
Այս հարցմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության ընտրազանգվածը,սակայն դուք մոռանում եք,որ իրական քվեարկությանը պետք է մասնակցի նաև Հայաստանի բիոզանգվածը,որոնց արժեքը տատանվում է 1000- 4000 դրամի սահմաններում…
Եթե Հայաստանի ընտրազավածի 15% -ը իր ձայնը տալիս է Վարդան Սեդրակյանին, ապա Հայաստանի բիոզանգվածը, ինչպես բնութագրում է պարոնը, անհամեմատ ավելի խելացի է:
Տիկնայք և պարոնայք, հանգանքներս
Ես չկամ այդ սոց ցանցեր կոչվածում, ավելին մեր ընտանիքում էլ (4 ձայն) չկա մեկը, որ լինի, մենք որոշել ենք ում ընտրենք միասին: Մի խաբնվեք ձեր հարցումներին, եթե
դա կանխամտածված չեք հրապարակում: ընտրություննեի արդյունքները ամբողջ Հայաստանով են կարևոր:
Ավելի կարևոր եմ համարում, որ այսօրվանից մտածենք թե ինչպես արվի օրենքով, որ
նորմալ մարդիկ լինեն թեկնածուները: Ես որպես ՀՀ քաղաքացի վիրավորված եմ, որ
մի թեկնածուն հացադուլ է անում, մյուսը չի գնում ընտրության:
Իրականում այդ սոց ցանցեր կոչվող չարիքը իմպերալիստական դավադրություն է, նրանք իրենց կեղտոտ շոշափուկներով փորձում են կոտրել մեր արևելյան ավանդապաշտությունը, քողարկելով այն խոսքի ազատություն կոչվող կեղծ արժեքով, որպեսզի կամովին հրաժարվենք մեզ ապահով և բարեկեցիկ կյանք ապահոված և դեռ ավելին խոստացող հայրենանվեր իշխանություններից:
Եղեք զգոն և մի տրվեք խարդավանքների և հինգ տարի հետո այստեղ մնացածներիս ավելի շատ հողակտոր բաժին կընկնի:
Նորմալ թեկնածուներ և նորմալ ընտրություններ ունենալու համար ,իմ կարծիքով,անհրաժեշտ է.նախ`վերանայել ընտրագրավի չափը( նվազեցման իմաստով) ,և երկրորդ`( այս մասին մի առիթով էլ էմ ասել )թեկնածուներից,անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում ներառել նաև տեղեկանք ՆԱՐԿՈԴԻՍՊԱՆՍԵՐԻՑ և տեղեկանք ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ կլինիկայից: Եթե վարորդը,որը պատասխանատու է մարդու կյանքի համար,ներկայացնում է նման փաստաթղթեր,ապա ինչու??ապագա նախագահից,որը պատասխանատու է ողջ ազգի համար, նման երաշխիք չի պահանջվում:
Раффи Ованнисян – 36,75% (539672)! прекрасный результат с чем и поздравляю оппонентов избранного президента. Надеюсь, что политический вектор существенно не измениться в связи с появлением такого мощного опонента, но будет способствовать к более доверительному отношению Запада к нашему народу и стране.