Մոտ մեկ ժամ առաջ կրակոցներ են հնչել Արմավիր քաղաքում։ «Ա1+»-ի տեղեկություններով՝ քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի որդին Արմավիրի Բաղրամյան պողոտայում կրակել է մի խումբ տղաների վրա։ Քաղաքապետի որդին զինծառայող է։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց, որ միջադեպ եղել է.«Արմավիր քաղաքում , երիտասարդների շրջանում միջադեպ է եղել, մասնակիցները գտնվում են ոստիկանության բաժնում: Միջադեպի մասնակիցների մոտ եղել է օդամղիչ ատրճանակ»:
«Ա1+»-ի այն հարցին, որդյո՞ք Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի որդին է կրակողը եղել, պարոն Ահարոնյանն ասաց, որ հանգամանքները պարզվում են:
Հանցագործ տարերով զավթված երկրում կրակողը,՝ կամ նախագահի եղբայրը, կամ նրանց որդին,
կամ քաղաղապետը, կամ նրա որդին, կամ էլ նրանց եղբոր, քրոջ որդիները: Այնպես որ՝ կեցցե
,,ազատ ապահով հայաստանը,,: