Ընդամենը երեք օր առաջ ադրբեջանական սահմանից հնչած կրակոցները խուճապի մեջ են գցել Տավուշի շրջանի Մովսես և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի բնակիչներին:
Նրանք չեն կարողանորմ տնից դուրս գալ՝ առանց շուրջը նայելու, վախի ու մտածմունքի, որ կարող է իրենց ուղղությամբ էլ կրակեն: Այս հարցն ինձ էլ է անհանգստացնում որպես ոչ միայն հայի, այլև սահամանամերձ տարածքի բնակչի:
Ինչքան կարող է այդպես շարունակվել: Վերջերս էր, որ Շամշադինի շրջանի սահմաններից մեկում ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով պայմանագրային զինծառայող զոհվեց:
Այս ամենը տեսնելով ծնողները կանգնում են երկմտանքի առջև: Մի կողմից նրանք հասկանում են, որ բանակում ծառայելը իրենց զավակների պարտքն է, մյուս կողմից էլ՝ միթե կյանքի գնով պիտի ծառայեն: Ավագ եղբայրս շուրջ 4ամսից գնում է զինվորական ծառայության, և այս ամենը տեսնելով ծնողներս ու ես մտահոգված ենք խնդրով: