Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային դիտորդն այնպիսի զգացում ունի կարծես թե սա ընտրություն չէ, այլ վերընտրություն

Փետրվար 16,2013 14:16

Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի անդամներն արդեն մի քանի օր է՝ ժամանել են Հայաստան դիտորդական առաքելությամբ:

Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը ստեղծվել է 2005թ-ին մի խումբ քաղաքագետների կողմից: ICES-ը գրանցված է ՄԱԿ- կողմից և դասվում է միջազգային հասարակական կազմակերպությունների ցուցակում, որոնք վերահսկում են ընտրությունները:

Կազմակերպությունը իր դիտորդական առաքելությունը սկսելուց առաջ ներկայացրեց բուն կառույցը, նպատակները և թե ինչպես է անցկացվելու դիտորդությունը Հայաստանում: Կոնֆերանսին ներկա էին ICES-ի չորս անդամներ՝ ԱՄՆ-ից՝ Ջոն Սվոլը, Հունգարիայից՝ Եվրոպայի խորհրդի անդամ Զիտա Գուռմաին,  Էստոնիայից՝ Նիկոլաի Մեյներտը և Իսրայելից՝ նախկին դեսպան Բարչ Բեն Ներիան:

Փորձագետներից Զիտա Գուռմաին նշեց, որ իրենց առաքելությունը դրական ազդեցություն է թողել և նրանք նույնիսկ քաղաքացիներից արձագանքներ են ստացել: Մեծ է եղել նաև ԿԸՀ-ի աշխատանքը, որը ներգրավվել է մեծ թվով միջազգային կազմակերպություններ: Բացի այդ Հայաստանի  կառավարությունը հրավիրել է առավելագույն թվով միջազգային դիտորդներ, ինչը ցույց է տալիս, որ հայաստանյան կառավարությունը ձգտում է դեմոկրատացմանը և ազնիվ ընտրությունների կայացմանը: Կազմվել են մի քանի խմբեր, որոնք պետք է  շրջեն Հայաստանի ընտրատեղամասերով:

Ընտրված են հատկապես 10 քաղաք` Երևան, Գյումրի, Վանաձոր, Արտաշատ, Աշտարակ,Աբովյան, Արմավիր, Հրազդան, Չարենցավան և Էջմիածին: Խմբերում  ընդգրկված են պրոֆեսիոնալներ, ովքեր կստուգեն՝ արդյոք ընտրատեղամասերը ժամանակի՞ն բացվեցին, եւ թե ինչպես է ընթանում  ընթացակարգը:

Զիտա  Գուռմաին նաև ասաց, որ չնայած թեկնածուներից մեկի վրա հարձակմանը, ընդհանուր առմամբ քարոզարշավը լավ է անցել: Եվ որ նա այնպիսի զգացում ունի կարծես թե սա ընտրություն չէ, այլ վերընտրվում:

Փորձագետ Նիկոլաի Մեյներտը նշեց, որ որպես լրագրող կարող է ասել, որ բավականին
հետաքրքիր քարոզարշավ է եղել, նույնիսկ արտասովոր: «Ես արդեն 10 օր է, ինչ այստեղ եմ և քաղաքում շրջելիս բախտ եմ ունեցել տեսնել միայն ներկայիս գործող նախագահի պաստառը: Զարմացած եմ, որ այստեղ հեռուստադեբատներ չեն անցկացվել, դա ավելի
պարզություն կմտցներ այս ամենի մեջ»:
Փորձագետներին վրդովվեցրել էր այն փաստը, որ չկան կին թեկնածուներ: Ողջունելի
չհամարեցին նաև այն, որ թեկնածուների մեծ մասը զբաղված են ինքնագովազդով, իսկ
ոմանք նույնիսկ իրենց հետագա ծրագրերը չեն  ներկայացրել: Միեւնույն ժամանակ
նրանց ուրախացրել է լրագրողների ակտիվությունը:
Ընտրությունների վերջում նրանք կներկայացնեն իրենց վերլուծություններն  ու
զեկույցները:

Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728