«Երկու օր է՝ զանգվածաբար բաժանվում են ընտրակաշառքներ, ունենք մեծ թվով ահազանգեր, ընդ որում՝ ունենք նաեւ անուններ»,- այսօր «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «Փաստարկ» մամուլի ակումբում տեղեկություններ տրամադրեց, թե ինչ խախտումներ են իրենք հայտնաբերել այս նախընտրական գործընթացներում:
Նրա խոսքերով՝ «Վանաձորի Ղշլաք թաղամասում քաղաքապետարանի բնակֆոնդի պետ Պարալյան Գրիշան բաժանում է ընտրակաշառք՝ 10 հազար դրամի չափով: 3-4 հոգանոց ընտանիքներին բաժանում են 30-40 դրամ: Ինչպես տեսնում եք, այս մեկ օրվա ընթացքում ընտրակաշառքն ավելացել է 5000-ից դառնալով 10 հազար: Վանաձորում ընտրակաշառք է բաժանում նաեւ թաղային հեղիակություն ոմն Սերոժիկը»:
Պարոն Խուրշուդյանն ասաց նաեւ, որ ունեն նաեւ ահազանգեր, որ գունավոր գրիչներ են կուտակվում՝ որոշ ընտրատարածքներում: Դա տալիս են, որպեսզի ցույց տան ընտրողին, որ իր ձայնը վերահսկելի է: Մարդը հոգեբանորեն կախված է զգում արդեն եւ վախենում է քվեախցում քվեարկել նրա օգտին, ում սրտանց ուզում է:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ