Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ պաշտոնյաների չաշխատող կանայք իրենց ամուսիններից ավելի շատ դրամական միջոցներ ունեն

Փետրվար 16,2013 13:41

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների, ինչպես նաև Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահները 2012թ.-ին որևէ գույք, արժեթղթեր ձեռք չեն բերել: Նրանց հայտարարագրածը միայն դրամական միջոցներն ու եկամուտներն են: Ընդ որում` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, ի տարբերություն մյուս երկու պաշտոնյաների, աշխատավարձից բացի հավելյալ եկամուտ է ստացել փոխառությունից:

Այսպես, ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը 2012թ.-ի համար որպես եկամուտներ հայտարարագրել է 8 մլն 435 հազար 756 դրամ աշխատավարձ ու դրան հավասարեցված վճարներ և 8 հազար 300 ԱՄՆ դոլարի չափով փոխառությունից ստացված եկամուտ:

Նրա դրամական միջոցները 2012-ի տարեսկզբին եղել են 11 մլն դրամ և 112 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին` 12 մլն դրամ և 112 հազար ԱՄՆ դոլար:

Ռ.Նազարյանի տիկնոջ դրամական միջոցները 2012-ի տարեսկզբին եղել են 3 մլն դրամ և 300 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին` 2 մլն դրամ և 300 հազար ԱՄՆ դոլար: Եկամուտները գոյացել են ավանդի դիմաց ստացված տոկոսներից` 24 հազար 450 ԱՄՆ դոլար:

Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի եկամուտները գոյացել են երեք աշխատավարձից` 5 մլն 881 հազար 428 դրամ ընդհանուր գումարի չափով:

Նրա դրամական միջոցները 2012-ի տարեսկզբին եղել են 15 մլն 700 հազար դրամ, տարեվերջին` 14 մլն 860 հազար դրամ:

Մ.Բադալյանի տիկնոջ դրամական միջոցները 2012-ի տարեսկզբին եղել են 22 մլն 700 հազար դրամ, տարեվերջին` 24 մլն 115 հազար դրամ: Եկամուտները գոյացել են վարձակալությունից ստացված 2 մլն 160 հազար դրամ և 1 մլն 680 հազար դրամ վճարներից:

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի եկամուտները գոյացել են բացառապես աշխատավարձից և դրան հավասարեցված միջոցներից` 7 մլն 186 հազար դրամ:

Նրա դրամական միջոցները 2012-ի տարեսկզբին եղել են 10 մլն 700 հազար դրամ, տարեվերջին` 14 մլն 500 հազար դրամ:

Գ.Ամալյանի տիկինը ներկայացրել է 0-ական հայտարարագիր:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728