Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իշխանավորներն ու ընդդիմադիրները նույն բնի արջուկներ են ու այն ինչ անում են` կոչվում է «կայֆավատ»

Փետրվար 16,2013 13:53

Այսօր «Մեդիա» կենտրոնում կայացած քննարկման ժամանակ ամփոփելով քարոզարշավը՝ Քաղաքացիական հասարակության եւ տարածաշրջանային ինստիտուտի ծրագրերի համակարգող, փորձագետ Շուշան Խաթլամաջյանը կարծիք հայտնեց, որ այս ընտրությունների քարոզարշավի ընթացքը համապատասխանում է մեր երկրի քաղաքական մշակույթին. «Զարմանալի է որ շատ գործիչներ որոնք մտան քարոզարշավ, չունեին թիմ, իսկ տեղի ունեցած միջադեպերը չկարողացան խաթարել ընթացքը: Քարոզարշավը ցուց տվեց, որ հիմնական ընդդիմադիր ուժը իր գործողությունները չէր սինխրոնիզացրել քարոզարշավի հետ»:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանն էլ կարծիք հայտնեց, որ լայն զանգվածներն այնքան էլ ներգրավված չեն այս քաղաքական գործընթացներում: «Ավելի շատ թաքնված մասնակցություն կա, ինչն ավելի ակտիվ է հիմա, քան նախորդ նախագահական ընտրություններին էր: Այժմ չկան զանգվածային ցույցեր, բայց տարբեր քաղաքներում, դահլիճներում լինում են միտինգներ, ու կարծում եմ՝ այդ չերեւացող զանգվածները կարող են ինչ որ բաներ անել: Այս քարոզարշավն ու ընտրություններն առանձնացան հետեւյալով. արդյոք իմաստ ունե՞ր մասնակցել այս ընտրություններին, եւ եթե, ոչ ապա ինչ պիտի անի հասարակությունը, քանի որ մեծամասնությունը անվստահություն ունի ընտրությունների նկատմամբ»,-նշեց Էդգար Վարդանյանը՝ հավելելով, որ որոշակի «սիգնալներ» է տեսնում, եւ որ հաստատ ընտրություններից հետո նախաձեռնություններ կձեւավորվեն:

Անդրադառնալով գործող նախագահ Սերժ Սարգսյանին՝ Վարդանյանն ասաց, որ հենց քարոզարշավի սկզբում թեկնածուն բացասական գնահատականներ ստացավ արեւմուտքի կողմից, ինչը նյարդայնացրեց նրան, իսկ նյարդայնացած հոգեվիճակը բերում է կիքսերի, որոնք թույլ տվեց նա. «Անլուրջ «թեթեւսոլիկի» պահվածքը բխում է իշխանությունների շահերից: Ամեն ինչ անլրջացնելով, մյուս թեկնածուների անլուրջ պահվածքով, ցույց տրվեց, որ շահեկան վիճակում հայտնվում է Սերժ Սարգսյանը»:

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանն էլ հավելեց, թե «իշխանավորներն ու ընդդիմադիրները նույն բնի արջուկներ են ու այն ինչ անում են` ժողովրդական լեզվով կոչվում է «կայֆավատ», ֆաշիզմ է մեր երկրում ու դա դրսեւորվում է բոլոր կողմերից»,-ասաց Շաքարյանցը՝ ավելացնելով, թե կարոտ է մնացել «ապահով» բառին:

Շաքարյանցը գտնում է, որ չպետք է անձերն իրենց «կլոունադաները» ցուցադրեն, հակառակը, պետք է տեսնենք քաղաքական ծրագրեը, ինչը ցավոք չկա. «Այս ընտրությունները համարենք ավարտած, բայց 2018-ին կայանալիք ընտրություններում ես չեմ տեսնում ժառանգներ: Ինձ մտահոգում է հենց 2018 թվականը: Ցավոք Հայաստանի վրա դեռեւս նախանցյալ տարվանից ճնշումներ կան, մեր ներքաղաքական կյանքի միջամտությունները են սկսել, բայց ես չեմ ուզում որ ուրիշները միջամտություն ունենան»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728