Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռիչարդ Կիրակոսյան. «Եթե նախագահը լավ շախմատ խաղացող է, ապա պետք է խիզախ խաղա»

Փետրվար 16,2013 12:58

Այսօր Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը  Մեդիա կենտրոնում անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, ասաց, որ Հայաստանի պատության մեջ մենք ունենք ամենաքիչ մրցակցային ընտրությունները. «Հայաստանում անցկացված ցանկացած ընտրության ժամանակ չեն որոշել արտաքին քաղաքականության վեկտորը: Բայց պետք է նշել, որ արտաքին քաղաքական ոլորտում Հայաստանի դիրքերն ուժեղ են»: Կիրակոսյանի խոսքով`այս ընտրություններում բացակայում էին դեբատները, օրինակ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը չի խոսում իր նախորդ հինգ տարիների մասին ու նաեւ չի ասում, թե ինչ տեսք կունենա  Հայաստանը առաջիկա հինգ տարում ու սա ըստ նրա, նման է սելեկցիայի:

Կիրակոսյանը հարցնում է` «Ո՞վ է անդրադառնալու օլիգարխների խնդրին, եթե նախագահը այդքան լավ շախմատ խաղացող է, եւ ունի ռազմավարական մտածողություն, ապա շախմատը պետք է խաղա ավելի խիզախ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Մի՞ թե՛ երկիրը կործանելու համար,՝ ռազմավարական մտածողություն կամ խիզախություն պետք չէ:
    Երևի հաշվարկել է, ինչպես է տակից դուրս գալու, որ՛ երկրում և որ՛ թաքստոցում է ծվարելու:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728