Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Արմեն Բադալյան. «Խնդիր կար ունենալ թույլ նախագահ»

Փետրվար 16,2013 12:48

Այսօր Մեդիա կենտրոնում քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը խոսելով ՀՀ նախագահական ընտրություններից, ասաց, որ այս նախագահական ընտրությունները ուրիշ խնդիր պետք է լուծեին, եւ այն իրականացավ: Բադալյանի խոսքով` «Ի սկզբանե բոլորն էլ գիտեին, որ գործող նախագահը պետք է դներ իր թեկնածությունը, ինչպես նաեւ,  նրա հետ մեկտեղ բավականին ազդեցիկ ուժեր, օրինակ ՀՅԴ-ն, բնական էր, որ լինելու էին կեղծիքներ, իսկ եթե այս պայքարում լիներ ԲՀԿ-ն, ապա կսկսվեր լուրջ պայքար, բայց  այդ ամենը չեղավ: Կար խնդիր, այդ ուժերը չպետք է դնեին իրենց թեկնածությունը, առաջին խնդիրը կատարվեց, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն չմասնակցեցին ընտրություններին, երկրորդ` տեղի ունեցան կրակոցներ, սա դիտորդներն արձանագրեցին, եւ երրորդ` պետք էր ամբողջովին անլրջացնել այս գործընթացը ու այստեղ օգնության հասան թեկնածուները իրենց գործողություններով, երբ մեկը հացադուլ է անում, մյուսն էպոս արտասանում, մեկ այլ թեկնածու թարս բուսնած խիյար է ասում եւ այլն»:

Բադալյանի ձեւակերպմամբ, այս ամենի արդյունքում ունենալու ենք նախագահ, որը քաղաքականապես մենաշնորհ չունի, ինչպես նաեւ` անլրջացված գործընթաց եւ այն, որ ընդհանուր քաղաքական համակարգում ոչ մի հարց չի լուծվում: Այսինքն` «ունենում ենք թույլ նախագահ, որի վրա ճնշումներ են լիելու, թե ռուսաստանից թե այլ տեղերից: Խնդիր կար ունենալ թույլ նախագահ, իսկ ճնշումները շուտով կսկսվեն»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728