Լրահոս
Օրվա լրահոսը

Մելիքյանը կշնորհավորի`«աթոռում հաստատվելու համար»

Փետրվար 16,2013 12:11

Նա կանխատեսում է «բարդ ու ցավոտ» հետընտրական զարգացումներ

Պատասխանելով լրագրողներից մեկի  հարցին`պատրաստվո՞ւմ է շնորհավորել ընտրվող թեկնածուին, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց. «Ես կարող եմ արդյունքում շնորհավորել այն մարդուն, ով կզբաղեցնի այդ աթոռը, այդ աթոռում հաստատվելու համար եւ ոչ թե վերընտրվելու համար»:

Թեկնածուն կանխատեսում է, որ հետընտրական զարգացումները լինելու են «բարդ եւ ցավոտ», բայց ոչ թե դիմակայության, այլ բարոյահոգեբանական առումներով:

Ամեն դեպքում, ըստ թեկնածուի, այս ընտրությունների արդյունքում ՀՀ-ն ունենալու է իշխանություն`լեգիտիմ կամ ոչ, որը վարելու է արտաքին եւ ներքին քաղաքականություն, ինչի հետ հաշվի չնստել չենք կարող:

Նա ցավում է, որ նախընտրական փուլում իշխանությունը չգնաց երկխոսության ճանապարհով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728