Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Քննարկվել է սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի ընթացքը

Փետրվար 16,2013 12:06
Artur Bagdasaryan
 

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ սահմանային անվտանգության ապահովման և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը դիտարկող միջգերատեսչական հանձնաժողովի  նիստը:

Նիստում քննարկել են Հայաստանում սահմանային ենթակառուցվածքների արդիականացման համապարփակ գործընթացի վերջին զարգացումները:

Արթուր Բաղդասարյանն իր խոսքում մասնավորապես նշել է. <<Սահմանային անվտանգության ապահովման խնդիրները մշտապես գտնվում են Հանրապետության Նախագահի և Ազգային անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում, և սահմանային անվտանգության ապահովման ռազմավարության հաստատումից հետո մենք այս ոլորտում ունենք բավականին դրական զարգացումներ: Մենք բավականին արդյունավետորեն համագործակցում ենք Եվրոպական միության հետ Հայաստան-Վրաստան պետական սահմանի արդիականացման ուղղությամբ: Մեր աշխատանքները մտել են վճռորոշ փուլ, և մենք շուտով լավ արդյունքներ կգրանցենք` Բագրատաշեն, Բավրա, Գոգավան հատվածներում ունենալով միջազգային չափանիշներին համապատասխան սահմանային ենթակառուցվածքներ: Զարգացումները թույլ են տալիս մեզ պնդելու, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ողջ երկայնքով իրականացվող միջոցառումներն էլ ավելի կբարձրացնեն ու կամրապնդեն մեր սահմանային անվտանգությունը>>:

Արթուր Բաղդասարյանի խոսքով` ձեռնարկված բարեփոխումները հնարավորություն կտան առավել արդյունավետ պայքարել սահմանային հանցավորության դեմ, հզորացնել պետական սահմանի գործառույթներին առնչվող պետական մարմինների վարչական կարողությունները և նաև լավ մեխանիզմներ ստեղծել խորացնելու երկկողմ համագործակցությունը ԵՄ անդամ երկրների և ՀՀ պետական սահմանին առնչվող պետական կառավարման մարմիների միջև:

Արթուր Բաղդասարյանը հավելել է, որ ԱԱԽ աշխատակազմի կողմից շարունակվում են սահմանային անվտանգության ապահովման և ամրապնդման հարցերով համագործակցությունը ԵՄ համապատասխան կառույցների հետ` մեթոդական և տեխնիկական աջակցության հարցերով, իսկ ԵՄ արտաքին սահմանների կառավարման գործակալության` FRONTEX-ի հետ համագործակցությունը ենթադրում է Հայաստանում միջազգային լավագույն փորձի ներդրում, Եվրամիության դեղին գրքի պահանջներին համապատասխան ժամանակակից սահմանային ենթակառուցվածքների գործունեություն, պետական սահմանի կառավարման ոլորտում ներգրավված պետական մարմինների վարչական կարողությունների հզորացում, տեխնիկական վերազինում, ինչպես նաև համատեղ վերլուծություններ և փորձի փոխանակում:

ՀՀ սահմանային անվտանգության ապահովման ռազմավարությունից բխող 2011-2015թթ. ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել միջգերատեսչական հանձնաժողովի անդամները:

Ազգային անվտանգության խորհուրդ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728