Լրահոս
Օրվա լրահոսը

«18-ին քվեատուփերին կմոտենա առավելագույնը 800-850 հազար ընտրող». ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի մարտահրավերը

Փետրվար 16,2013 12:04

 

«Պետական-պատկան մարմինները թաքցրել են, քանի որ շահի խնդիր կա»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`ինչո՞ւ պետական մարմինները այդ վերլուծությունը չէին անում եւ ներկայացնում, եթե դա  հնարավոր էր, քարոզարշավի վերջին մամուլի ասուլիսում  հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: Խոսքը թեկնածուի շտաբի տարածած վերլուծության մասին է`«Հայաստանի Հանրապետությունից հեռացած ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թվաքանակը ճշգրտող և այդ մարդկանց քվեների հավելագրման միջոցով ընտրությունների կեղծումը կանխարգելող  հաշվարկի  մեթոդաբանությունը»:

Ըստ այդմ. «ՀՀ-ից հեռացել են 1.260.000 ընտրողներ կամ ընտրացուցակներում ներառված ընտրողների մոտ հիսուն տոկոսը: Այս իրավիճակում, եթե հավատալու լինենք Հայաստանում անցկացված սոցիոլոգիական վերջին հարցումների արդյունքում հրապարակված տվյալներին, որոնց համաձայն ընտրություններին կմասնակցի հարցվածների 56% (իսկ այդ հարցումներն անց են կացվել բացառապես ՀՀ տարածքում), ապա փետրվարի 18-ին քվեատուփերին կմոտենա առավելագույնը 800-850 հազար ընտրող»:

«Մասնագետները, ովքեր մինչեւ հիմա դրանով չեն զբաղվել եւ իշխանությունները, որոնք չեն անրադարձել այս խնդրին, թող իրենց տարբերակը ներկայացեն: Թող վերջապես պարզվի այս խնդիրը»,- ասաց նախագահի թեկնածուն:

Նա նկատում է, որ կա նաեւ ընտրացուցակների խնդիր, ընտրակաշառքների փաստեր, որրոնց անիմաստ է անգամ անդրադառնալ, քանի որ «մեծ խնդիրը» լուծված չէ. «Մեծը թողած փոքրի ետեւից ընկնել, նշանակում է ընտրությունների օրինականության շուրջ բանավեճ սկսել, ինչն անպտուղ է, քանի որ ի սկզբանե ընտրություններն անօրինական են»:

Նա գտնում է , որ այս ընտրակեղծարարությունը տեղամասերում գտնել եւ կանխել հնարավոր չէ, դա ավելի բարձր մակարդակներում է արվում: Թե հատկապես ո՞ր, Մելիքյանը չցանկացավ կանխատեսել: Միայն ասաց որ հնարավոր է անգամ պետական մարմիններից դուրս է դա արվում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728