Իսրայելում սկսել են մեծ պահանջարկ վայելել այն սպա սրահները, որտեղ որպես մերսորդ «աշխատում են» օձերը:
Այդ սրահներից մեկի տիրուհին՝ Ադա Բարակը, իր գեղեցկուհի «օգնականներին» ընտրել է Աֆրիկայում: Դրանք ոչ թունավոր օձեր են: Մերսման ժամանակ հաճախորդը որքան շատ է դողում, այնքան մերսումն ավելի ակտիվ է ընթանում: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ ոչ ոք չի կարող գուշակել, թե սողունները մարմնի որ մասը կմերսեն: Դա էքստրեմալ մերսում է, որի ժամանակ երկաթյա նյարդեր են հարկավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ