24-ամյա հարձակվող Արթուր Մալոյանը Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբից տեղափոխվել է Յարոսլավլի «Շիննիկ»: Այս մասին տեղեկացնում է «Սպարտակի» պաշտոնական կայքը: Հայ ֆուտբոլիստը 2006 թվականից հանդես է գալիս մոսկովյան ակումբի փոխարինողների կազմում: Այդ ընթացքում նա մասնակցել է 75 հանդիպման եւ խփել 28 գոլ: Հիմնական կազմում Արթուրը նորամուտը նշել է 2008 թվականին եւ 9 խաղերում մրցակիցների դարպասը գրավել է 1 անգամ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ