Սպորտային ըմբշամարտը 2020 թվականի օլիմպիական խաղերի ծրագրից հանելու՝ ՄՕԿ-ի գործկոմի առաջարկն ամբողջ աշխարհում մարզաձեւի ներկայացուցիչների զայրույթն է առաջացրել:
Թաիլանդում հրավիրված միավորված ոճերի ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի բյուրոյի արտահերթ նիստը պահանջել է ՖԻԼԱ-ի նախագահ Ռաֆայել Մարտինետիի հրաժարականը, որն այդ պաշտոնն զբաղեցնում է 2002 թվականից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի սպորտային ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին: «Այսօր մենք նրանից ոչինչ չլսեցինք: Վաղն առավոտյան ժամը 8:00-ին կրկին հավաքվելու ենք նիստի: Հարցը կոշտ է դրված. Մարտինետին, որ ըմբշամարտը հասցրել է փաստացի ձախողման, պիտի հրաժարական տա: Վաղը վերջնական վճիռ կկայկացվի…», – Մամիաշվելու խոսքերը մեջբերում է «Р-Спорт»-ը:
Aravot.am-ը պարբերաբար անդրադառնալու է իրադարձությունների զարգացմանը՝ հրապարակելով գնահատականներ ու տեսակետներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ